«Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոն

Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունները, որպեսզի այն խաղաղության, անվտանգության և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ շարունակական վերլուծություններ իրականացնի և քաղաքականությունների առաջարկներ տրամադրի: Ծրագիրը նաև նպատակ ունի նպաստելու վերոնշյալ հարցերի շուրջ հավասարակշռված և տեղեկացված հանրային քննարկումներին:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: