Կարծիք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համատեղ դիտարկումներ են ներկայացրել  08.09.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։  Կազմակերպությունների հեղինակած առաջարկություններն ամբողջությամբ կարդալ այստեղ։ Կազմակերպություններ․ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Կարծիք «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և գործընկեր հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 27.02.2025թ.-ին հրապարակված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և Օրենսգրքով նախատեսված

Դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների հետ համատեղ հանդես է եկել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ առաջարկություններով։ Կազմակերպությունները, մասնավորապես, նշում են, որ օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են, հատկապես անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։ Կազմակերպություններն առաջարկում են․ դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը։ տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նախարարության հետ։ հրաժարվել այն կարգավորումներից, որոնք

ՀՀ Էլեկտրոնային Առողջապահական Համակարգ (Համառոտագիր)

ՀՀ-ում առողջապահության թվայնացման ոլորտը, որն ընդգրկում է էլեկտրոնային առողջապահական համակարգը (Համակարգ), վերջին տասնամյակում զգալի զարգացումներ է գրանցել: Վերջինիս նպատակն է ապահովել պացիենտների տվյալների մատչելիություն, պահպանություն, թափանցիկություն և առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացում՝ նպաստելով առողջապահական ապահովագրության ներդրմանը։ Համառոտագիրն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

ՀՀ Էլեկտրոնային առողջապահական համակարգ․վերլուծություն և առաջարկություններ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է ՀՀ Էլեկտրոնային առողջապահական համակարգի վերաբերյալ վերլուծություն և մշակվել են առաջարկություններ՝ ոլորտը բարելավելու նպատակով։ Վերլուծությունը մշակվել է՝ հիմք ընդունելով իրավակարգավորումները, մասնագետների և հասարակական կազմակերպությունների հետ անցկացրած քննարկումները։ Փաստաթուղթն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Կարծիք «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծի (Նախագիծ) վերաբերյալ

Իրավունքի զարգացման և պաշպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն համատեղ կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումները համարելով խնդրահարույց և համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը,

Համատեղ զեկույց ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ պարբերական դիտարկմանն ընդառաջ

Այս համատեղ զեկույցը ներկայացվում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։ Սույն զեկույցը ներկայացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Մարդու

Պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը Հայաստանում

Քրոնիկ կամ քաղցկեղով պայմանավորված ցավերի դեպքում քաղաքացին կարող է դիմել իր տեղամասային պոլիկլինիկա և ստանալ արդյունավետ ցավազրկողներ։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն աջակցում է Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ հասարակական կազմակերպությանը՝ իրականացնելու «Կյանք առանց ցավի» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանում պալիատիվ բուժօգնության և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը։ 2023 թ․-ին ծրագիրն արձանագրել է հետևյալ հաջողությունները․ Մոտ 300 բուժաշխատողների համար իրականացվել են ՀՀ Առողջապահության նախարարության

Առաջարկ սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհերի, անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցության ծրագիր հաստատելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 25 քաղաքացիական անձ, որոնցից 5-ը՝ երեխա, վիրավորվել է 76 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 10 երեխա։ Բացի այդ, 20 անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, այդ թվում՝ 5 քաղաքացիական անձի։ Ադրբեջանի գործողությունների արդյունքում զոհվածների, անհայտ կորածների և վիրավորների ընտանիքները բռնի