Կրթական սեմինարների մասնակցության բաց մրցույթ
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»
ծրագրի շրջանակում
Հակամարտությունը, ցավոք, դարձել է քո անձնական փորձառության մի մասը։ Բայց այն կարող է նաև դառնալ գիտելիքի, նոր ընկալումների և ապագայի մասին նոր պատկերացումների մեկնակետ։ Եթե ուզում ես հասկանալ, թե ինչպես են տարբեր երկրներ բախվել նման մարտահրավերների, ինչպես են արձագանքել դրանց, և ինչ կարող է այդ փորձը նշանակել քեզ համար, մի՛ վարանիր դիմել կրթական սեմինարների մասնակցության բաց մրցույթին։ Նախաձեռնության նպատակն է