Մարդու իրավունքներ

Մենք համագործակցում ենք ՔՀԿ-ների, կոալիցիաների, փորձագետների, ակտիվիստների, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ՝ մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրությունը և օրենքի արդյունավետ կիրարկումը բարելավելու համար:

Մեր աշխատանքի առաջնային ուշադրությունը կենտրոնացած է հավաքների, միավորումների, ազատ արտահայտման, արդար դատավարության և խոշտանգումների կանխարգելման հետ կապված իրավունքների ամրապնդման վրա: Այս ոլորտում գործողությունները ներառում են մշտադիտարկում, փաստաթղթավորում, շահերի պաշտպանություն, քաղաքականության մշակում և ռազմավարական դատավարություն՝ երաշխավորելու բոլոր անհատների արդար պաշտպանությունը և ապահովելու նրանց իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը:

Մենք օգտագործում ենք հասանելի հանրային հարթակները՝ հանրությանը մարդու իրավունքների, հանդուրժողականության, բազմազանության և այլոց իրավունքները հարգելու կարևորության մասին կրթելու համար: