Էլեկտրոնային առողջապահության համակարգի խնդիրները քննարկվել են մասնագետների և ՀԿ-ների մասնակցությամբ

Էլեկտրոնային առողջապահության համակարգն առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են բնակչի առողջությանը վերաբերող ամբողջական տվյալներ: Համակարգը հնարավորություն է տալիս բուժող բժշկին անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային եղանակով տեսնել պացիենտի առողջության պատմությունն ու նրա բուժման վերաբերյալ կայացնել տեղեկացված որոշումներ: 2017 թվականից Հայաստանում ներդրված էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով իրականացվում են արտոնյալ և պետական պատվերի շրջանակներում մատուցվող բոլոր բժշկական ծառայությունները, ինչպես…

«Իրավունք»․ նոր խաղ՝ կրթաժամանցի համար

Հետաքրքիր ժամանց՝ գումարած նոր գիտելիքներ․ Հանրային լրագրության ակումբը և Ժողովրդավարության զարգացմանը հիմնադրամը ներկայացնում են նոր արտադրանք՝ «Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղ։ Խաղի մշակումն իրականացվել է «Դը Գեյմ» ընկերության հետ։ Խաղը նախատեսված է ինչպես ապագա իրավաբանների, այնպես էլ իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների, մանկավարժների ու իրավական ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների համար։ «Բարդ թեմաները թեթև ու խաղաֆիկացված ձևաչափերով ներկայացնելու կարիք կա», -նշում է Հանրային լրագրության ակումբի…

Հոգեկան առողջության խնդիրների լուծմանն ուղղված եռամյա ծրագրի մեկնարկը

Ապրիլի 16-ին Երևանում տրվեց հոգեկան առողջության բարելավմանը միտված նոր եռամյա նախաձեռնության մեկնարկը։ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը և մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։ 2 միլիոն եվրո բյուջե ունեցող այս ծրագիրն իրականացվում…

Քաղհասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում է Խոշտանգումների և այլ դաժան,…

ԺԶՀ նախաձեռնությամբ 400 աշակերտներ դիտեցին դպրոցական բուլինգի կանխարգելման մասին ինտերակտիվ ներկայացումը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և CommsHub հիմնադրամի աջակցությամբ «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպությունն Արարատի և Կոտայքի մարզերի դպրոցներում մարտ ամսին բեմադրեց 4 ներկայացում դպրոցական բուլինգի կանխարգելման մասին։ «Աշնանային հեքիաթ․ 3+1 խոզուկները» ինտերակտիվ ներկայացումը դիտեցին ընդհանուր առմամբ շուրջ 400 աշակերտներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները։ Ներկայացումների բեմադրման նպատակն էր դպրոցահասակ երեխաներին հաղորդակից դարձնել մարդու իրավունքներին, խրախուսել դրսևորել հարգալից վերաբերմունք հասակակիցների…

Պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը Հայաստանում

Քրոնիկ կամ քաղցկեղով պայմանավորված ցավերի դեպքում քաղաքացին կարող է դիմել իր տեղամասային պոլիկլինիկա և ստանալ արդյունավետ ցավազրկողներ։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն աջակցում է Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ հասարակական կազմակերպությանը՝ իրականացնելու «Կյանք առանց ցավի» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանում պալիատիվ բուժօգնության և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը։ 2023 թ․-ին ծրագիրն արձանագրել է հետևյալ հաջողությունները․ Մոտ 300 բուժաշխատողների համար իրականացվել են ՀՀ Առողջապահության նախարարության…

Մի խումբ ՔՀԿ-ներ ՀՀ ՆԳՆ են ներկայացրել առաջարկություններ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության վերաբերյալ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ  քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ մշակել և ՀՀ ներքին գործերի նախարարությանն են ներկայացրել առաջարկությունների փաթեթ ՀՀ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026թթ․ գործողությունների ծրագրի մշակման համար: Առաջարկությունների փաթեթում ներկայացված են քաղհասարակության կողմից քարտեզագրված ոլորտային մի շարք խնդիրներ, որոնք վերհանվել էին դեռևս անցյալ տարի դետկեմբերին ԺԶՀ նախաձեռնությամբ և Ներքին գործերի նախարարության մասնակցությամբ կայացած աշխատաժողով – քննարկման ժամանակ։ Առաջարկությունների…

Առաջարկ սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհերի, անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցության ծրագիր հաստատելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 25 քաղաքացիական անձ, որոնցից 5-ը՝ երեխա, վիրավորվել է 76 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 10 երեխա։ Բացի այդ, 20 անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, այդ թվում՝ 5 քաղաքացիական անձի։ Ադրբեջանի գործողությունների արդյունքում զոհվածների, անհայտ կորածների և վիրավորների ընտանիքները բռնի…

Քաղհասարակության առաջարկություններն առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և առողջապահության բնագավառի փորձագետների կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանն է ներկայացվել առաջարկությունների փաթեթ Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի հախագծի վերաբերյալ։ Արված դիտարկումներն և առաջարկությունները, որոնք հավաքագրվել են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված քննարկումների շրջանակներում, հետևյալն են․ Հստակ ձևակերպել օրենքի նախագծով սահմանված բոնուսային միավորների կուտակման ընթացակարգը, պարզաբանել առողջ ապրելակերպին ուղղված գործողությունները։ Վերանայել Հիմնադրամի հոգաբարձուների…

Մեկնարկել է «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագիրը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և Կրթություն և համերաշխություն արհմիությունը, ՀՀ-ում Էստոնիայի դեսպանատան աջակցությամբ, իրականացնում են «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հետազոտել դպրոցներում էթիկական խնդիրները սոցիալական արդարության տեսանկյունից և նպաստել բարեվարքության պատշաճ նորմերի կիրառմանը հանրակրթական հաստատություններում:  Ծրագրի շրջանակում այս օրերին Հայաստանում հյուրընկալել էինք Տարտուի համալսարանի էթիկայի կենտրոնի փորձագետներ, պրոֆեսորներ Մարգիտ Սուտրոպին և Հալլիկի Հարո-Լուտին։ Եռօրյա այցի շրջանակում…