Դրամաշնորհների ցանկ

Ըստ ծրագրերի

Ըստ տարեթվերի

    Դրամաշնորհի չափը 21,492,787 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել արդարադատության ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումներին։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կիրականացնի դատական նիստերի և գործընթացների լայնածավալ մշտադիտարկում՝ դատական մարմինների աշխատանքին հիմնավորված գնահատական տալու նպատակով: Դրամաշնորհառուն նաև կշարունակի մշտադիտարկել ոստիկանական բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ձևավորման հետ կապված գործընթացները:

    Դրամաշնորհի չափը 20,190,500 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին` թիրախավորելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև հանրային մասնակցության ոլորտները: Ծրագիրը կհետևի Հայաստանում տարբեր աղբյուրներից տարածվող տեղեկատվության հոսքերին, կիրականացնի փաստերի ստուգում և կհրապարակի հետաքննական նյութեր՝ գնահատելով տեղեկատվության հավաստիությունը՝ պահպանելով անաչառության և անկողմնակալության սկզբունքները։

    Դրամաշնորհի չափը 5,333,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կայուն և մարդու իրավունքների վրա հիմնված խաղաղության կառուցման ջանքերին` ուսումնասիրելով, թե որքանով է օգտագործվում հայ-ադրբեջանական ներկայիս համատեքստը 2024 թվականին Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Նախագիծը հատուկ կուսումնասիրի սոցիալական ցանցերում կամ առցանց այլ հարթակներում երկու երկրների թեկնածուների, հասարակական և քաղաքական գործիչների և փորձագիտական համայնքների խոսույթները քարոզարշավի ընթացքում։ Արդյունքները, որոնք հասանելի կլինեն անգլերեն և ռուսերեն լեզուներով, կներկայացվեն լայն լսարանի։

    Դրամաշնորհի չափը 2,017,700 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Երևանում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում մանկական պալիատիվ օգնության շարժական (մոբիլ) ծառայությունների ստեղծմանը՝ մանկական պալիատիվ օգնության հիմունքներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացման միջոցով:

    Դրամաշնորհի չափը 5,852,532 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդության և ուսանողների իրազեկվածությունը Հայաստանի և Եվրոպական Միության (ԵՄ) միջև զարգացող համագործակցության վերաբերյալ՝ հատկապես մարդու իրավունքների, ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում: Միաժամանակ, ծրագիրը ներառական հարթակ կստեղծի երիտասարդների և քաղաքացիական հասարակության գործիչների կարծիքների փոխանակման համար, ինպես նաև կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի դիվանագետների ու փորձագետների երկխոսությանը:

    Դրամաշնորհի չափը 11,802,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել բարեվարքության պատշաճ նորմերի կիրառմանը հանրակրթական հաստատություններում՝ հատուկ շեշտադրելով խնդրի սոցիալական արդարության հարթությունը: Այն նախատեսում է դպրոցներում մանկավարժական աշխատողներին գործնական գիտելիքներ տրամադրել բարեվարք պահվածքի չափանիշների վերաբերյալ, որոնք նշված են 2023թ․-ին ընդունված բարեվարքության կանոններում:

    Դրամաշնորհի չափը 10,500,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործերին առնչվող բարդ հարցերի շուրջ կառուցողական և տեղեկացված քննարկումներ իրականացնելուն: Այս նպատակով, նախաձեռնությունը պատկերացումներ կտրամադրի պատմական բեկումնային ժամանակաշրջանում (1917-1922թթ.) տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ: Քանի որ ներկայիս տարածաշրջանային իրավիճակը հասկանալու համար հաճախ օգտագործվում են պատմական համեմատականներ, այս ծրագիրը փորձելու է հնարավորություն ստեղծել նման զուգահեռները փաստարկված ձևով անելու համար։

    Դրամաշնորհի չափը 11,802,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Սույն ծրագրի նպատակն է լրագրողական հետաքննությունների միջոցով նպաստել կոռուպցիայի կանխարգելմանը և հանրային միջոցների թափանցիկ և հաշվետու կառավարմանը։ Այս նպատակով, ծրագիրը կպատրաստի լրագրողական հետաքննություններ, վերլուծական և տեղեկատվական հոդվածներ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի, հնարավոր շահերի բախման, տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։

    Դրամաշնորհի չափը 13,769,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի համայնքներում ընդլայնել մասնակցությունը և խթանել տեղական ինքնակառավարումը՝ կրթական ծրագրերի, ակտիվ քաղաքացիական ներգրավվածության և իրազեկման բարձրացման նախաձեռնությունների միջոցով: Ծրագիրը կարողությունների զարգացման համապարփակ հնարավորություն կընձեռի տեղական երիտասարդական խմբերի, կանանց, ավագանիների գործող/թեկնածու անդամների և այլ շահառուների համար: Ծրագիրը նաև կխթանի տեղական քննարկումները և աջակցություն կցուցաբերի համայնքի կարիքների վրա հիմնված շահերի պաշտպանությանը՝ ուղղված կոնկրետ խնդիրների բացահայտմանը և լուծմանը: Այս տեղական խմբերի ձեռքբերումներն ու գործունեությունը տարածելու համար կպատրաստվեն տեղեկատվական/կրթական տեսանյութեր և առցանց հրապարակումներ:

    Դրամաշնորհի չափը 1,500,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի նպատստել ընդհանուր հարթակներ ստեղծելուն Հայաստանում բնակվող ռուս և ուկրաինական համայնքի իրավապաշտպանների և տեղական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների միջև՝ խթանելու նրանց համագործակցությունը: Այս նախաձեռնությունը կարևորում է համատեղ գործողությունների, գիտելիքների փոխանակման և համերաշխության նշանակությունը մարդու իրավունքների խթանման և պաշտպանության գործում նման անհանգիստ ժամանակաշրջանում։

    ՆախորդՀաջորդ