Մարդու իրավունքներ

    Դրամաշնորհի չափը 17,680,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է Հայաստանում ձևավորել հանրամատչելի, տեղայնացված և ոչ խարանող հետազոտահեն հարթակ, որը կնպաստի հոգեկան առողջության թեմայի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացմանը, խարանի նվազեցմանը և հոգեսոցիալական բարեկեցության մշակույթի զարգացմանը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

    Դրամաշնորհի չափը 17,680,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը և խթանելով հոգեկան առողջության մարդակենտրոն, իրավունքահեն ընկալումը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

    Դրամաշնորհի չափը 4,833,610 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի շրջանակում Հայաստանի միջազգային իրավունքի միությունը կկազմակերպի Միջազգային իրավունքի ակադեմիա 2026-ը՝ եռօրյա ինտենսիվ, գործնական ուսուցողական ծրագիր՝ 18 մասնակիցների և փորձագետների ներգրավմամբ։ Ծրագրի շրջանակներում կկազմվեն նաև ուսումնական նյութեր, պրակտիկ սցենարներ և սիմուլյացիոն վարժություններ, որոնք հասանելի կլինեն մասնակիցներին հետագա կիրառման համար։

    Դրամաշնորհի չափը 26,018,400 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել գենդերազգայուն կառավարումը Հայաստանում՝ ապահովելով կանանց իրավունքների համակարգված ներառումը ազգային բարեփոխումների հիմնական գործընթացներում՝ մոնիթորինգի, քաղաքական ջատագովության, գործընկերային համագործակցության և համայնքային մասնակցության միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:

    Դրամաշնորհի չափը 26,640,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել եզդի համայնքի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին և նպաստել Հայաստանում փոքրամասնությունների իրավունքների ոլորտում ներառական երկխոսությանը և փաստահեն քաղաքականությունների մշակմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:

    Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանում հանրապետական և տեղական մակարդակներում ընտրությունների բարեվարքությունն ու թափանցիկությունը երկարաժամկետ դիտորդության ապահովման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

    Դրամաշնորհի չափը 1,405,430 ՀՀ դրամ

    Նպատակը: Նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել հանրային ընկալումները և վերաբերմունքը ժողովրդավարական արժեքների, ինստիտուտների և գործընթացների նկատմամբ։ Այդ նպատակով այն կհավաքագրի ներկայացուցչական քանակական տվյալներ նշված թեմայի վերաբերյալ հիմնավորված պատկերացում ձևավորելու համար։

    Դրամաշնորհի չափը 963,511 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել երիտասարդների ընկալումները կարևոր հարցերի շուրջ՝ հատկապես հաշվի առնելով նրանց պասիվությունը քաղաքական և ընտրական գործընթացների նկատմամբ: Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կանցկացնի որակական հարցումներ և կներկայացնի հավաքագրված տվյալների վերլուծություն զեկույցի տեսքով: Այս դրամաշնորհը միտված է աջակցելու հետազոտական նախագծի դաշտային աշխատանքների իրականացմանը:

    Դրամաշնորհի չափը 20,034,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է լուծել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խոչընդոտները՝ բարելավելով մեդիագրագիտությունը, ընտրական տեղեկատվության հասանելիությունը և հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական երկխոսությունը՝ դասընթացների, հասանելի թվային բովանդակության և համայնքային նախաձեռնությունների միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

    Դրամաշնորհի չափը 8,904,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է ուժեղացնել ժողովրդավարական մասնակցությունը և Հայաստանի 2026թ․ խորհրդարանական ընտրությունների բարեվարքությունը՝ զարգացնելով անկախ դիտորդությունը, բարձրացնելով տարածքային ընտրական հանձնաժողովների և իրավական արձագանքման մեխանիզմների արդյունավետությունը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

    ՆախորդՀաջորդ