Մարդու իրավունքներ
Ըստ ծրագրերի
Ըստ տարեթվերի
Դրամաշնորհի չափը 15,300,188 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական դիմադրողականությունը Հայաստանում 2026թ․ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ մոնիթորինգի ենթարկելով գենդերային, կանանց իրավունքների և ԼԳԲՏ+ համայնքներին ուղղված վնասակար խոսույթը և խթանելով ներառական քաղաքացիական մասնակցությունը՝ ապացույցների վրա հիմնված վերլուծության և համայնքի ներգրավվածության միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 13,356,000 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել կանանց ժողովրդավարական մասնակցությանը Հայաստանում 2026թ․ ընտրական շրջանում՝ համայնքային երկխոսության, իրավաբանական խորհրդատվության, սեռով պայմանավորված խոսույթի մոնիթորինգի և գենդերային ներառական մոտեցումների միջոցով՝ անդրադառնալով ապատեղեկատվությանը, վնասակար գենդերային խոսույթին և քաղաքական ճնշմանը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ
Purpose: Ծրագիրը նպատակ ունի պաշտպանելու ընտրությունների բարեվարքությունը՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը ընտրական գործընթացների և նախընտրական շրջանում տարածվող հակաժողովրդավարական ապատեղեկատվության վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Դրամաշնորհի չափը 120,472 Եվրո
Նպատակը: Ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով Քըմիթ Գլոբըլը կներկայացնի նորարարական լուծումներ՝ ստեղծելով օգտատերերի համար մատչելի տեղեկատվական հարթակ և կարիքների քարտեզ: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։
Դրամաշնորհի չափը 116,866,816 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմներ ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի համար: Այն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներառում են անվտանգ տարածքների ստեղծում, խորհրդատվական աջակցություն, իրազեկում, ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում և խոցելի խմբերի համար ստեղծված ծառայությունների գնահատում: Այս քայլերով ծրագիրը կփորձի ստեղծել առավել անվտանգ և աջակցող միջավայր խոցելի պայմաններում գտնվող տեղահանված մարդկանց համար: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։
Դրամաշնորհի չափը 164,279,060 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ԼՂ-ից տեղահանված փախստականների քաղաքացիական մասնակցությանը Հայաստանում։ Մասնավորապես, կստեղծվի չորս համայնքային խորհուրդ Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ ներկայացված կլինեն ԼՂ-ից տեղահանվածները: Խորհուրդներից յուրաքանչյուրը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ որի միջոցով տեղահանված բնակչության ներկայացուցիչների ձայնը լսելի կլինի: Բացի այդ, նախաձեռնությունը կստեղծի տեղահանվածների շրջանում առավել խոցելի խմբերի համար համապարփակ աջակցության մեխանիզմներ, որոնք կներառեն կարողությունների զարգացում և կենսապահովման աջակցություն: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։
Դրամաշնորհի չափը 17,680,000 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել որակյալ հոգեսոցիալական ծառայությունների ներդրմանը՝ նպաստելու շուրջծննդաբերական շրջանում գտնվող կանանց հոգեհուզական վիճակի բարելավմանը: Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։
Դրամաշնորհի չափը 27,940,512 ՀՀ Դրամ
Նպատակը: Աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանությանը՝ տրամադրելով նրանց իրավական աջակցություն։
Դրամաշնորհի չափը 41,458,465 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում իրավապահ ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակին հասնելու համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) վերահսկելու է Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և դրա 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Դրամաշնորհառուն նաև կնպաստի հանրային վերահսկողության ուժեղացմանը ձերբակալվածների պահման վայրերում։
Դրամաշնորհի չափը 50,340 Եվրո
Նպատակը: Ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով Քըմիթ Գլոբըլը կներկայացնի նորարարական լուծումներ՝ ստեղծելով օգտատերերի համար մատչելի տեղեկատվական հարթակ և կարիքների քարտեզ: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից: