Մարդու իրավունքներ

    Դրամաշնորհի չափը 114,441,063 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ԼՂ-ից տեղահանված փախստականների քաղաքացիական մասնակցությանը Հայաստանում։ Մասնավորապես, կստեղծվի չորս համայնքային խորհուրդ Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ ներկայացված կլինեն ԼՂ-ից տեղահանվածները: Խորհուրդներից յուրաքանչյուրը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ որի միջոցով տեղահանված բնակչության ներկայացուցիչների ձայնը լսելի կլինի: Բացի այդ, նախաձեռնությունը կստեղծի տեղահանվածների շրջանում առավել խոցելի խմբերի համար համապարփակ աջակցության մեխանիզմներ, որոնք կներառեն կարողությունների զարգացում և կենսապահովման աջակցություն: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից:

    Դրամաշնորհի չափը 104,438,484 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմներ ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի համար: Այն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներառում են անվտանգ տարածքների ստեղծում, խորհրդատվական աջակցություն, իրազեկում, ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում և խոցելի խմբերի համար ստեղծված ծառայությունների գնահատում: Այս քայլերով ծրագիրը կփորձի ստեղծել առավել անվտանգ և աջակցող միջավայր խոցելի պայմաններում գտնվող տեղահանված մարդկանց համար: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից:

    Դրամաշնորհի չափը 20,000,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ուժեղացնել փաստահեն ջատագովությունը իրավունքների պաշտպանության, արդարադատության և այլ ոլորտային բարեփոխումների շուրջ, ինչպես նաև ընդլայնել և ապահովել հանրության մասնակցությունը բարեփոխումներին։

    Դրամաշնորհի չափը 15,520,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել մարդու իրավունքների վիճակը Հայաստանի զինված ուժերում՝ պետական քաղաքականության մշակման և իրականացման նկատմամբ հանրային վերահսկողությունը ուժեղացնելու, ինչպես նաև համակարգային խնդիրների շուրջ քաղաքականության առաջարկներ ներկայացնելու միջոցով։

    Դրամաշնորհի չափը 7,760,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել պալիատիվ օգնության ծառայությունների և հիմնական դեղամիջոցների հասանելիությունը կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններով ապրող պացիենտների համար։ Այդ նպատակով կազմակերպությունը կիրականացնի մշտադիտարկման այցեր պոլիկլինիկաներ՝ իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով։ Առողջապահական ծառայություններ մատուցողների շրջանում կիրականացվեն պալիատիվ խնամքի ջատագովության հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։ Բուժաշխատողներին, պացիենտներին և նրանց հարազատներին կտրամադրվի իրավական և բժշկական խորհրդատվություն։ Կազմակերպությունը կհամագործակցի լրատվամիջոցների հետ (8 հաղորդում)՝ հանրությանը իրազեկելու ցավի կառավարման և պալիատիվ օգնության կարևորության մասին։ Հայաստանում պալիատիվ օգնության ծառայությունների որակը բարելավելու նպատակով առաջարկություններ կմշակվեն և կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն։

    Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է ձևավորել հանրային օրակարգ հակախտրականության օրենսդրության, ինչպես նաև կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտներում հավասարության խթանման անհրաժեշտության վերաբերյալ, հակազդել խտրական պատմույթին հավասարության, ներառականության և համերաշխության միջոցով, ինչպես նաև համախմբել խտրականության ենթարկվող խմբերին խտրականության դեմ պայքարում։ Այս նպատակով, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության Կոալիցիան կիրականացնի «Հավասար» հանրային արշավը, որի շրջանակում նախատեսում է վերանայել իր հաղորդակցության կապուղիները՝ ըստ նոր սահմանված թիրախ լսարանների և հաղորդակցության նպատակների։ Մասնավորապես, Կոալիցիայի առաջնային թիրախ լսարաններ են սահմանվում խտրականության ենթարկվող խմբերը, խտրականության առերեսվող ու դրա դեմ պայքարել ցանկացող երիտասարդները, և մասնագիտական հանրույթները։

    Դրամաշնորհի չափը 8,334,690 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը կնպաստի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների կանխմանը քաղաքացիական հասարակության անկախ մշտադիտարկման, խնդիրների բարձրաձայնման և քաղաքականության մշակման միջոցով։

    Դրամաշնորհի չափը 69,778,800 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ուժեղացնել փաստահեն ջատագովությունը արդարադատության, անվտանգության և այլ բարեփոխումների ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել և ապահովել հանրության մասնակցությունը բարեփոխումներին։

    ՆախորդՀաջորդ