Խաղաղություն և անվտանգություն

    Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է պարբերաբար վերլուծել կառավարության ռազմավարություններն ու քաղաքականությունները՝ շեշտը դնելով դրանց որակի, իրագործելիության և իրականացման գործընթացների հաշվետվողականության վրա։ Բացի այդ, դրամաշնորհառուն կներկայացնի քաղաքականությունների առաջարկություններ թիրախային հարցերի վերաբերյալ և կմասնակցի դրանց վերաբերյալ քննարկումներին համապատասխան շահագրգիռ կողմերի հետ։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:

    Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունները, որպեսզի այն խաղաղության, անվտանգության և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ շարունակական վերլուծություններ իրականացնի և քաղաքականությունների առաջարկներ տրամադրի: Ծրագիրը նաև նպատակ ունի նպաստելու վերոնշյալ հարցերի շուրջ հավասարակշռված և տեղեկացված հանրային քննարկումներին: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:

    Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել աշխարհաքաղաքական ռիսկերի վերլուծության հավաստի համակարգ, որը պարբերաբար կթարմացվի նոր տվյալների հիման վրա: Կազմակերպությունը նաև կօգտագործի կատարված վերլուծությունը Հայաստանի անվտանգության միջավայրին վերաբերող իրազեկվածությունը բարձրացնելու համար: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:

    Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների կարողունակությունը դիմակայելու մանիպուլյացիաներին և ապատեղեկատվությանը՝ խթանելով քննադատական մտածողությունը և ժողովրդավարական գործընթացներին տեղեկացված ու պատասխանատու մասնակցությունը։ Այս նպատակով կկազմակերպվեն մարզային երկխոսություններ և համայնքային հանդիպումներ, ինչպես նաև կնկարահանվեն «Դիլեմա» հաղորդաշարի նոր թողարկումներ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

    Դրամաշնորհի չափը 8,968,554 ՀՀ դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է 2026թ․ նախընտրական ժամանակաշրջանում ամրապնդել հանրության դիմադրողականությունը ժողովրդավարական բարեփոխումները թիրախավորող ապատեղեկատվության նկատմամբ։ Հայաստանի յոթ քաղաքներում ժողովրդավարական արժեքները խթանող կրթական սեմինարներ կանցկացվեն, որոնք նաև տեսանյութերի միջոցով կներկայացվեն ավելի լայն լսարանին։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

    Դրամաշնորհի չափը 7,367,250 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի դիմադրողականությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն ազգային անվտանգության հարցերի շուրջ դիվանագիտական և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բարձրացնելու, պետական քաղաքականությունը անկախ վերլուծություններով ուժեղացնելու, ինչպես նաև մամուլում պետական նշանակության հարցերի շուրջ օբյեկտիվ լուսաբանում տարածելու միջոցով։

    Դրամաշնորհի չափը 5,333,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կայուն և մարդու իրավունքների վրա հիմնված խաղաղության կառուցման ջանքերին` ուսումնասիրելով, թե որքանով է օգտագործվում հայ-ադրբեջանական ներկայիս համատեքստը 2024 թվականին Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Նախագիծը հատուկ կուսումնասիրի սոցիալական ցանցերում կամ առցանց այլ հարթակներում երկու երկրների թեկնածուների, հասարակական և քաղաքական գործիչների և փորձագիտական համայնքների խոսույթները քարոզարշավի ընթացքում։ Արդյունքները, որոնք հասանելի կլինեն անգլերեն և ռուսերեն լեզուներով, կներկայացվեն լայն լսարանի։

    Դրամաշնորհի չափը 10,500,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործերին առնչվող բարդ հարցերի շուրջ կառուցողական և տեղեկացված քննարկումներ իրականացնելուն: Այս նպատակով, նախաձեռնությունը պատկերացումներ կտրամադրի պատմական բեկումնային ժամանակաշրջանում (1917-1922թթ.) տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ: Քանի որ ներկայիս տարածաշրջանային իրավիճակը հասկանալու համար հաճախ օգտագործվում են պատմական համեմատականներ, այս ծրագիրը փորձելու է հնարավորություն ստեղծել նման զուգահեռները փաստարկված ձևով անելու համար։