Մեդիա և քաղաքացիական մասնակցություն

Հայաստանում խոսքի ազատության և քաղաքացիական մասնակցության առաջխաղացման համար մենք սերտ համագործակցում ենք լրագրողների, համայնքային ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների մեծ ցանցի հետ:

Այս համագործակցությունը ներառում է աջակցություն անկախ մեդիա հարթակներին, այդ թվում՝ մարզային լրատվամիջոցներին, հետաքննական լրագրության նախաձեռնություններին և քաղաքացիական հասարակության համայնքային (grassroots) կազմակերպություններին: Այս հավաքական ջանքերը ծառայում են ժողովրդավարական արժեքների ամրապնդման, ապատեղեկատվության և հակաժողովրդավարական պատմույթներին հակազդման, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների և արդյունավետ կառավարման մասին ապացույցների վրա հիմնված բովանդակության խթանման ու տարածման նպատակին: