Ենթադրամաշնորհների բաց մրցույթ «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում
Նպատակ և գործողություններ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհի բաց մրցույթ։ Մասնավորապես՝ ենթադրամաշնորհի նպատակն է տրամադրել մարդակենտրոն և իրավուքնահեն հոգեսոցիալական աջակցման ծառայություն կանանց և երեխաներին՝ ստեղծելով անվտանգ և ապահով միջավայր, որտեղ նրանք կարող են ստանալ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն։ Ծրագրի իրականացման ընթացքում ենթադրամաշնորհառուն կստանա