«ԺԱՏԿ» Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 24,420,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագրի նպատակն է պարբերաբար վերլուծել կառավարության ռազմավարություններն ու քաղաքականությունները՝ շեշտը դնելով դրանց որակի, իրագործելիության և իրականացման գործընթացների հաշվետվողականության վրա։ Բացի այդ, դրամաշնորհառուն կներկայացնի քաղաքականությունների առաջարկություններ թիրախային հարցերի վերաբերյալ և կմասնակցի դրանց վերաբերյալ քննարկումներին համապատասխան շահագրգիռ կողմերի հետ։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: