«Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամ
Դրամաշնորհի չափը 23,931,600 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել և ինստիտուցիոնալացնել «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի հետազոտական կարողությունները, ինչպես նաև զարգացնել խաղաղության, տարածաշրջանային կապուղիների և տնտեսական թեմաներով քաղաքականությունների վերլուծության և ապացույցների վրա հիմնված առաջարկությունների մշակման հմտությունները։ Նախաձեռնությունը նաև խթանելու է երիտասարդների քննադատական մտածողությունը տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ՝ սոցիալական մեդիա արշավների միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: