Հայաստանի միջազգային իրավունքի միություն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 4,833,610 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագրի շրջանակում Հայաստանի միջազգային իրավունքի միությունը կկազմակերպի Միջազգային իրավունքի ակադեմիա 2026-ը՝ եռօրյա ինտենսիվ, գործնական ուսուցողական ծրագիր՝ 18 մասնակիցների և փորձագետների ներգրավմամբ։ Ծրագրի շրջանակներում կկազմվեն նաև ուսումնական նյութեր, պրակտիկ սցենարներ և սիմուլյացիոն վարժություններ, որոնք հասանելի կլինեն մասնակիցներին հետագա կիրառման համար։