Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդ
ԱՆՆԱ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ, Խորհրդի նախագահ
Աննա Փամբուխչյանը միացել է Խաղաղության եվրոպական ինստիտուտին 2020 թ․ ապրիլին՝ որպես Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի վերլուծաբան, իսկ ավելի ուշ որպես Եվրոպական հարևանության տարածաշրջանային վերլուծության ծրագրի օգնական։
Նա աշխատել է որպես խորհրդատու Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy), և որպես հետազոտող՝ Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) և Ֆրիդըմ Հաուսը (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար։
Ավելի վաղ նա մոնիթորինգային ծրագրերի համակարգող է աշխատել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, որը ներկայում Հայաստանի ամենամեծ և հաջողակ հասարակական կազմակերպություններից մեկն է և որի աշխատանքը կենտրոնացած է ապատեղեկատվության դեմ պայքարի, բարեփոխումների խթանման, մոնիտորինգի և ընտրական գործընթացների բարելավման վրա։
Աննայի մասնագիտական և ակադեմիական հետաքրքրությունները ներառում են Արևելյան գործընկերության տարածաշրջանի հակամարտությունները, մեդիայի և ինտերնետի ազդեցությունը քաղաքականության, հակամարտությունների և ազգային ինքնության վրա: Աննան ավարտել է Եվրոպայի քոլեջը և Կենտրոնական եվրոպական համալսարանը (CEU): Նա միջազգային հարաբերությունների և եվրոպական ուսումնասիրությունների մասնագիտացում ունի։
ԼԱՆԱ ԿԱՌԼՈՎԱ, Խորհրդի անդամ
Լանա Կառլովան Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի համակարգողն է։ Մինչ այդ նա համակարգել է Տեմպուս ծրագիրը, որը տրամադրում է ԵՄ դրամաշնորհներ բարձրագույն ուսումնական հաստատություններին, և պատասխանատու է եղել աջակցելու այդ հաստատություններին համատեղ միջազգային նախագծեր իրականացնելու և Բոլոնիայի բարեփոխումները խթանելու գործում:
Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և ստացել Քաղաքագիտության և արտաքին հարաբերությունների մագիստրոսի կոչում (1996 թ.): Մինչ այդ նա ավարտել է Երևանի պետական համալսարանը և ստացել Ռուսաց լեզվի և գրականության մագիստրոսի կոչում:
ԵՐՎԱՆԴ ՇՒՐԻՆՅԱՆ, Խորհրդի անդամ
Երվանդ Շիրինյանը Բեռլինում տեղակայված «Արամինտա» կազմակերպության տնօրենն է։ Կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության հարցերով:
Շիրինյանը բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել Բաց հասարակության հիմնադրամներում․ մասնավորապես, եղել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրենը, որտեղ ղեկավարել է այդ տարածաշրջանի ռազմավարական պլանավորումը և իրականացումը: 2021-2024 թթ․ եղել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ժամանակավոր տնօրենը՝ օգնելով այն հաջողությամբ վերածել անկախ տեղական կազմակերպության: Ավելի վաղ Շիրինյանը օգնել է հիմնադրել և աշխատել է որպես Բաց հասարակության մարդու իրավունքների նախաձեռնության փոխտնօրեն, որը գլոբալ ծրագիր է՝ նախատեսված մարդու իրավունքների շարժումները նորարարական նախաձեռնությունների միջոցով աջակցելու համար:
2001-2007 թթ․ Շիրինյանը աշխատել է մարդու իրավունքների և հաշվետվողականության հարցերի շուրջ Եվրոպայում և Եվրասիայում և առաջատար դեր է խաղացել տարածաշրջանի նախաձեռնություններում:
Շիրինյանը ստացել է միջազգային կառավարման աստիճան Քլիվլենդում (Օհայո) գտնվող Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի կառավարման դպրոցում՝ Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպայի համալսարանի հետ համատեղ: Նա ունի նաև մարդու իրավունքների միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան Օքսֆորդի համալսարանից։
ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ, Խորհրդի անդամ
Ռուբեն Բաբայանը ռեժիսոր է, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ։
1991 թվականից աշխատում է Երևանի պետական տիկնիկային թատրոնում` որպես ռեժիսոր, 1998 թվականից` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1995 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2003 թվականից նույն ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր։
1991 թվականից UNIMA (UNESCO) անհատական անդամ է։ Մշակութային ու հասարակական անվանի գործիչ է։
Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, ապա Ռուսաստանի թատերական ակադեմիան։
ԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ, Խորհրդի անդամ
Աննա Մինասյանը սոցիոլոգ է, ավագ հետազոտող և փորձագետ՝ կիրառական սոցիալական հետազոտությունների, քաղաքականության վերլուծության և ինստիտուցիոնալ զարգացման ոլորտներում ավելի քան 20 տարվա փորձառությամբ։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է հասարակական կազմակերպությունների, մասնավոր և պետական ոլորտները՝ առանձնահատուկ շեշտադրելով ապացույցների վրա հիմնված որոշումների կայացման ամրապնդումը հանրային ֆինանսների, միգրացիայի կառավարման, սոցիալական քաղաքականության և կառավարման ոլորտներում։ Նա ղեկավարել և հեղինակել է բազմաթիվ հետազոտություններ և գնահատումներ՝ քաղաքականության, հետազոտության և քաղաքացիական մասնակցության հատման կետում։
Որպես ԺԶՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ նա իր ներդրումն է ունենում ժողովրդավարական զարգացմանը, ինստիտուցիոնալ դիմակայունությանը և իրազեկ հանրային երկխոսությանը նպաստող ռազմավարական, վերլուծական և կառավարման փորձագիտական կարողություններով։
Նա ստացել է սոցիոլոգիայի և հակամարտությունների կարգավորման ու կառավարման մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև հանդիսանում է «Advanced Social Technologies» հասարակական կազմակերպության և «Mosaic» մասնավոր հետազոտական կենտրոնի հիմնադիրը։