ԺԶՀ ծրագրերի ավագ ղեկավարը դասընթացը է վարել «Հասարակագիտություն» առարկայի  ուսուցիչների համար 

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գործընկեր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը հաջողությամբ ամփոփեց «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում որպես դասընթացավար հանդես եկավ նաև Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթև Խաչատրյանը, ով մանկավարժներին ներկայացրեց կոռուպցիայի ազդեցությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա։ Եռօրյա հագեցած վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները ծանոթացան կոռուպցիայի դասավանդման առանձնահատկություններին, ուսուցիչների վարքականոններին, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններին, քննարկեցին

ԺԶՀ աջակցությամբ ներկայացվել է 2023 թ․ ամառային զորակոչի ժամանակ արձանագրված խնդիրները

2023 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, շարունակելով իր գործունեությունը զորակոչիկների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, դիտարկել է 2023 թ. ամառային զորակոչի իրականացման ընթացքը և արձանագրել է խնդիրներ, որոնք ներկայացրել են Կազմակերպություն դիմած զորակոչիկները, ինչպես նաև զինվորական հաշվառման ենթակա անձինք՝ 2023 թ․ փետրվարի 1-ից

ԺԶՀ աջակցությամբ գործարկվել է «Քաղաքապետը» խաղ-հարցաշարը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի օժանդակությամբ «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ստեղծել և գործարկել է «Քաղաքապետը» հարցաշարը։ «Քաղաքապետը» հարցաշար-գործիք է, որի միջոցով փորձ է արվում ուրվագծել առավել գերակա քաղաքային գաղափարախոսությունները՝ ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Գործիքը բաղկացած է 10 հարց-իրավիճակից, որոնց ընտրությունը հնարավորություն կտա դուրս բերել հարցաշարը լրացնողների՝ քաղաքային պլանավորման վերաբերյալ գաղափարական մոտեցումները։ Հարցաշար-գործիքը մշակված է հայտնի ուրբանիստներ Ռոբերտ Մոզեսի

ՀԿ-ները կրկին դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ

Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Այս հանցագործությունների ռիսկերն իրական են, և դրա իրականացումն ընթացքի

ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը,Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր և կոչ են արել հրատապ միջամտություն ցուցաբերել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի լիակատար