Դովեղ ֆուտբոլային ակումբ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,872,100 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Դովեղ ֆուտբոլային ակումբ, ՀԿ-ին՝ նպաստելու Տավուշի և Լոռու մարզերի մոտ 80 երեխաների (տղաների և աղջիկների) սոցիալական ներառմանը, զարգացնելու առողջ ապրելակերպ և թիմային հմտություններ՝ նրանց ընդգրկելով պրոֆեսիոնալ մարզիչների կողմից անցկացվող ֆուտբոլային մարզումներին: Ծրագիրը նախատեսում է նաև ընդլայնել շահառու երեխաների՝ մարդու իրավունքների մասին գիտելիքները և խթանել քննադատական մտածողությունը:

Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Այնուհետև, հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 600 անձ ստիպված եղավ լքել իր տունը[1] և ապաստանել Հայաստանում, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։ Ադրբեջանի վայրագություններին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի

Մտահոգություններ և հիասթափություն Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի վերջին առաքելությունից

Մարտին Գրիֆիթսին՝ ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Ռոզմարի Ա. Դի Կարլոյին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, գրում ենք ևս մեկ անգամ արտահայտելու մեր խորը մտահոգությունը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չհիմնավորված ու չարդարացված հարձակման կապակցությամբ, որը հանգեցրեց բնիկ հայ բնակչության