Դատախազները մասնակցել են բաց աղբյուրներից տեղեկությունների ձեռքբերման թեմայով ԺԶՀ կազմակերպած դասընթացին

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազները և տնտեսագետները 2023 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը մասնակցել են «Բաց աղբյուրներից օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման» թեմայով դասընթացին: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված և «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում իրականացված դասընթացի նպատակն էր վերապատրաստման ձևաչափով, ի թիվս այլնի, աջակցել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման կարողությունների զարգացմանը:

Ամփոփվել են «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի արդյունքները

Նոյեմբերի 28-ին «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրն ամփոփել է արդյունքները՝ ծրագրի փակմանը նվիրված միջոցառմամբ և ծրագրի ուսանողների մրցանակաբաշխությամբ։ Եռամյա ծրագիրն իրականացվում էր Դոյչե Վելե Ակադեմիայի, ԲԲՍ Մեդիա Էքշնի (BBC Media Action), Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), Հետք/ Հետաքննող լրագրողներ ՀԿ, Ֆակտոր ԹՎ-ի կողմից՝ Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ)  աջակցությամբ։ Ծրագիրը Հայաստանի մեդիա

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և On Think Tanks-ի համաժողովն ուղեղային կենտրոնների դերի մասին

Նոյեմբերի 24-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և On Think Tanks (OTT) կենտրոնը համատեղ կազմակերպել էին քննարկում-համաժողով՝ նվիրված Հայաստանում քաղաքականությունների մշակման գործում ուղեղային կենտրոնների (think tank) դերակատարությանը: Համաժողովի նպատակն էր վերհանել, թե ինչպես փորձագիտական համայնքները, հատկապես հետազոտական կենտրոնները, կարող են ավելի մեծ արդիականություն ունենալ քաղաքականության և ապացույցների վրա հիմնված դիսկուրսների ձևավորման գործում, որոնք վերաբերում են առաջնահերթ ներքին և արտաքին խնդիրներին: Քաղաքացիական հասարակության

Իրական աշխարհ, իրական մարդիկ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 7,744,200 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել պալիատիվ օգնության ծառայությունների և հիմնական դեղամիջոցների հասանելիությունը կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններով ապրող պացիենտների համար։ Այդ նպատակով կազմակերպությունը կիրականացնի մշտադիտարկման այցեր պոլիկլինիկաներ՝ իրավունքների խախտումները փաստագրելու համար։ Առողջապահական ծառայություններ մատուցողների շրջանում կիրականացվեն առաջնորդության զարգացման միջոցառումներ։ Բուժաշխատողներին, պացիենտներին և նրանց հարազատներին կտրամադրվի իրավական և բժշկական խորհրդատվություն։ Պալիատիվ օգնության ծառայությունների բարելավման նպատակով կմշակվեն և

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,049,289 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով տուժած, տեղահանված և հարազատներ կորցրած կանանց ստանալու նոր մասնագիտություն, որը կօգնի նրանց նոր կարողություններն իրացնել լայն աշխատաշուկայում: Այս նպատակով «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն կիրականացնի «Աջակցենք պատերազմից տուժած կանանց ստանալ նոր մասնագիտություն» հանրային արշավը, որի շրջանակում միջոցներ կհայթայթի Global Giving հարթակում՝ վերը նշված թիրախային խմբի կարողությունների զարգացման նախաձեռնություններ իրականացնելու

«Կաթիլ» բարեգործական հիմնադրամ

Դրամաշնորհի չափը 358,511 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել 1-ին տիպի շաքարային դիաբետով ապրող երեխաների կանխարգելիչ և բուժական ծառայությունների հասանելիության բարձրացմանը: ՀՀ մարզերում բժիշկների համար կկազմակերպվեն մանկական էնդոկրինոլոգիայի մասնագիտական դասընթացներ, կանցկացվեն տեղեկատվական և կրթական միջոցառումներ՝ 1-ին տիպի շաքարային դիաբետով ապրող երեխաների պետական աջակցության ծառայությունների մատչելիության վերաբերյալ։

«Հաղորդակցության լաբորատորիաներ» ծրագրի մեկնարկային միջոցառումը Երևանում

Նոյեմբերի 9-ին և 10-ին Եվրոպական Միության  կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը կազմակերպել էր «Հաղորդակցության լաբորատորիաներ» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որը մաս է կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանը նվիրված նախաձեռնության: Միջոցառման նպատակն էր օգնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին համատեղ աշխատել հաղորդակցական արշավներ մշակելու ուղղությամբ: Ընտրվել են քաղաքացիական հասարակության 12  կազմակերպություններ Ալավերդիից, Դիլիջանից, Վանաձորից, Ճամբարակից և Երևանից՝ մասնակցելու Հաղորդակցության լաբորատորիաներին

Կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը շարունակում է իրացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համախմբելու և հանրային բարեփոխումներին միտված նրանց աշխատանքն ու ջանքերը համակարգելու իր բացառիկ առաքելությունը։ Նախորդ շաբաթ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հյուրընկալել էր քննարկում Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) թեմայի շուրջ։ Հանրային կառավարման բարեփոխումների հիմնական ուղղությունները և դրանք ամրագրող ազգային ռազմավարությունը ներկայացնելու նպատակով քննարկմանը մասնակցել