Կանանց աջակցման կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 2,515,370ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը Հայաստանում ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարանների և ծառայությունների մատուցման վերաբերյալ: Ծրագրի շրջանակում Կանանց աջակցման կենտրոնը կիրականացնի «Դու կարող ես հաղթահարել բռնությունը» հանրային արշավը։ Արշավի նպատակն է ընտանեկան բռնության զոհերին և ավելի լայն հանրությանը իրազեկել Կանանց աջակցման կենտրոնի գործունեության և ծառայությունների մասին, մեծացնել բոլոր ծառայությունների և ապաստարանների հասանելիությունը: Կանանց աջակցման

«Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել «Տավուշ» հեռուստաընկերությանը որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների կյանքը ավելի լայն լուսաբանելու համար: Հեռուստատեսությունը հեռարձակելու է երիտասարդ լրագրողների կողմից պատրաստված տեսանյութերի շարք՝ անդրադառնալով սոցիալական արդարության, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղական շրջանների զարգացման խնդիրներին:Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում,

«Քյավառ» Հեռուստաընկերություն, ՍՊԸ

Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել «Քյավառ» հեռուստաընկերությանը որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Գեղարքունիքի մարզում առկա խնդիրների մասին հանրությանը իրազեկելու համար: Հեռուստատեսությունը պատրաստելու և հեռարձակելու է գյուղական համայնքների խնդիրների մասին տեսահաղորդումների շարք՝ լուսաբանելով մարդու իրավունքների, սոցիալական արդարության, շրջակա միջավայրի, ներառականության, տեղական զարգացման և այլ ոլորտների խնդիրները: Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին՝ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Շիրակի մարզի կանանց հիմնախնդիրները լուսաբանելու համար: «Ասպարեզ» ակումբը կպատրաստի և կհեռարձակի տեսահարցազրույցների շարք, ինչպես նաև կհրապարակի հոդվածներ՝ անդրադառնալով հեռավոր համայնքների կանանց խնդիրներին, ինչպիսիք են՝ աղքատությունը, ընտանեկան բռնությունը, կրթության հասանելիությունը և տնտեսական ու քաղաքական գործունեությունը՝ հատուկ ուշադրության արժանացնելով անձնական պատմությունները: Դրամաշնորհը տրամադրվում է

«ԱԼՏ» Հեռուստախմբագրություն, ՍՊԸ

Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել «ԱԼՏ» հեռուստաընկերությանը (ՀԸ) որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Արմավիրի մարզի կարևոր խնդիրները լուսաբանելու համար։ Մասնավորապես, «ԱԼՏ» ՀԸ-ը մի շարք վերլուծական մւլտիմեդիա պատմություններ կպատրաստի և կհեռարձակի՝ օգտագործելով տարբեր առցանց գործիքներ: Զեկույցները լույս կսփռեն մի շարք քիչ լուսաբանվող խնդիրների վրա, ինչպիսիք են ջրային ռեսուրսների ոչ պատշաճ օգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սոցիալական խնդիրները

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին cvmedia.am կայքի գործարկման և բնապահպանական խնդիրների և մարդու իրավունքների խախտումների լուսաբանման գործում: Այդ նպատակով կենտրոնը կպատրաստի տեսանյոևթեր և հոդվածներ Հայաստանի Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի հեռավոր գյուղերի շրջակա միջավայրի աղտոտվածության, կլիմայի փոփոխության, ինչպես նաև սոցիալական և էկոլոգիական խնդիրների վերաբերյալ:Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ

Իրազեկ քաղաքացիների միավորում, ՀԿ

Դրամաշնորհի չափը 15,462,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին` մասնավորապես ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների և հանրային մասնակցության ոլորտներում: Մասնավորապես, ծրագիրը կմշտադիտարկի Հայաստանում տարբեր աղբյուրներից տարածվող տեղեկատվության հոսքերը, կիրականացնի փաստերի ստուգում և կպատրաստի հետաքննական նյութեր՝ գնահատելով տեղեկատվության հավաստիությունը և պահպանելով անաչառության և անկողմնակալության սկզբունքները։

Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց, ՀԿ

Դրամաշնորհի չափը 5,798,250 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Medialab.am լրատվական կայքին՝ այլընտրանքային մուլտիմեդիա բովանդակություն ստեղծելու համար՝ նպաստելով որակյալ և վերլուծական լրագրությանը: Ծրագրի շրջանակներում կայքը կլուսաբանի Հայաստանի կարևոր քաղաքական և սոցիալական խնդիրները, կթողարկի ոգեշնչող և բազմազան մարդկային պատմություններ, ինչպես նաև կհրապարակի թեմատիկ հոդվածներ և հարցազրույցներ՝ կրթության, մարդու իրավունքների, անվտանգության, հավասարության և այլ առանցքային թեմաների վերաբերյալ։

Ալիք մեդիա Արմենիա, ՀԿ

Դրամաշնորհի չափը 5,798,250 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է իրազեկել հանրությանը և խթանել երկխոսությունը Հայաստանի մարզային քաղաքների և գյուղական բնակավայրերի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ և նպաստել համաչափ զարգացմանը: Այդ նպատակով «Ալիք մեդիա»-ն կպատրաստի և կթողարկի «Չերևան» շարքի վավերագրական ֆիլմեր՝ ցուցադրելով այդ քաղաքների խնդիրները, ինչպես նաև դրական ներուժը։ Ծրագրի շրջանականերում կկազմակերպվեն դիտումներ, ներգրավելով համապատասխան շահագրգիռ կողմերին՝ քննարկելու թիրախ քաղաքների առջև ծառացած

Քաղաքական երկխոսություն ՀԿ

Դրամաշնորհի չափը 10,015,051 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել համայնքային խընդիրների շուրջ քննարկումներին 2023թ. սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Մասնավորապես, այս նախաձեռնությունը կկիրառի նորարարական մեթոդներ, որպեսզի Երևանի բնակիչներ և այլ շահառուներ առավել ուշադրություն դարձնեն քաղաքին վերաբերող առաջնահերթ խնդիրներին նախընտրական քարոզարշավի փուլում։ Այս քայլով փորձ կարվի կոնկրետ խնդիրներ ու դրանց հնարավոր լուծումները դարձնել նախընտրական խոսույթների հիմնական թեմաներ: