ԺԶՀ աջակցությամբ Երևանում ցուցադրվեց «Պատերազմի ներսը» վավերագրական ֆիլմը
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ և «Ալիք Մեդիա Հայաստանի» հետ համագործակցությամբ մարտի 27-ին Երևանում ցուցադրվեց ռուս-ուկրաինական պատերազմի մասին պատմող «Պատերազմի ներսը» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմի հեղինակն է ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը, ով «Ֆակտում» փաստագրական կենտրոնի հետ 2 շաբաթ նկարահանել և վավերագրել է պատերազմն Ուկրաինայի Խարկովի, Դնեպրի, Դոնեցկի մարզերում եւ մայրաքաղաք Կիեւում։ Ֆիլմի հեղինակների նպատակն էր ցույց տալ պատերազմի ներսը՝ շարքային քաղաքացիների հանձնառությունն