ԺԶՀ ներկայացուցիչը մասնակցել է «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով քննարկմանը

Ապրիլի 30-ին Երևանում  տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանրային քննարկումը՝ «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով: Քննարկման բանախոսներն էին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը և Ժողովրդավարության զարգացման

Էլեկտրոնային առողջապահության համակարգի խնդիրները քննարկվել են մասնագետների և ՀԿ-ների մասնակցությամբ

Էլեկտրոնային առողջապահության համակարգն առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են բնակչի առողջությանը վերաբերող ամբողջական տվյալներ: Համակարգը հնարավորություն է տալիս բուժող բժշկին անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային եղանակով տեսնել պացիենտի առողջության պատմությունն ու նրա բուժման վերաբերյալ կայացնել տեղեկացված որոշումներ: 2017 թվականից Հայաստանում ներդրված էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով իրականացվում են արտոնյալ և պետական պատվերի շրջանակներում մատուցվող բոլոր բժշկական ծառայությունները, ինչպես

«Իրավունք»․ նոր խաղ՝ կրթաժամանցի համար

Հետաքրքիր ժամանց՝ գումարած նոր գիտելիքներ․ Հանրային լրագրության ակումբը և Ժողովրդավարության զարգացմանը հիմնադրամը ներկայացնում են նոր արտադրանք՝ «Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղ։ Խաղի մշակումն իրականացվել է «Դը Գեյմ» ընկերության հետ։ Խաղը նախատեսված է ինչպես ապագա իրավաբանների, այնպես էլ իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների, մանկավարժների ու իրավական ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների համար։ «Բարդ թեմաները թեթև ու խաղաֆիկացված ձևաչափերով ներկայացնելու կարիք կա», -նշում է Հանրային լրագրության ակումբի

Հոգեկան առողջության խնդիրների լուծմանն ուղղված եռամյա ծրագրի մեկնարկը

Ապրիլի 16-ին Երևանում տրվեց հոգեկան առողջության բարելավմանը միտված նոր եռամյա նախաձեռնության մեկնարկը։ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը և մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։ 2 միլիոն եվրո բյուջե ունեցող այս ծրագիրն իրականացվում

Համերաշխություն Վրաստանի քաղաքացիական հասարակության հետ

Հարգելի՛ վրացի ընկերներ և  գործընկերներ, Այս նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններս ու անհատներս, մեր հաստատուն համերաշխությունն ենք հայտնում ձեզ։ Մենք աջակցում ենք ձեզ՝ դիմակայելու Վրաստանի կառավարության հետևողական և մշտական ջանքերին, որոնք ուղղված են սահմանափակելու քաղաքացիական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կանանց քաղաքական մասնակցությունը սահմանափակելու տեսքով, ինչպես նաև կրկին օրակարգ բերելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ 20-րդ