Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ
2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։ Հայտնի չէ՝ ինչ հիմնավորմամբ են ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները հայտնվել կուսակցության գրասենյակի մոտ, ինչ նպատակով և հասարակական
Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգի քննարկումը ԺԶՀ գրասենյակում
Մայիսի 2-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գրասենյակում կայացավ ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգի վերաբերյալ։ Դեռևս 2023թ․-ի նոյեմբերին ԺԶՀ կազմակերպել էր այս թեմայով առաջին հանդիպում-քննարկումը, որից հետո հայեցակարգը լրամշակվել է։ ՀՀ փոխվարչապետի խորհրդական Վիկտորյա Այդինյանն ներկայացրեց լրամշակված հայեցակարգի հիմնական նպատակներն ու մոտեցումները՝ շեշտադրելով, որ ռազմավարական կառավարման բարեփոխումները միտված են նախևառաջ փոփոխություն բերելու քաղաքացիների կյանքում։ Ներկայացումից