«Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագրի շրջանակում տեսահոլովակների պատրաստման բաց մրցույթ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագրի շրջանակում հայտարարում է տեսահոլովակների պատրաստման ծառայությունների մատուցման բաց մրցույթ։
Ծառայության անվանում՝ «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագրի շրջանակում տեսահոլովակների պատրաստում
Ծառայության մատուցման ժամանակահատված՝ 1 սեպտեմբեր – 25 դեկտեմբեր 2024թ․
Դիմելու վերջնաժամկետ՝ 5 օգոստոս, 2024թ․
Առաջին փուլի արդյունքների ծանուցում՝ 12 օգոստոս, 2024թ․
Երկրոդ փուլի վերջնաժամկետ՝ 26 օգոստոս, 2024թ․
Պայմանագրի կնքում՝ 2 սեպտեմբեր, 2024թ․
Բյուջե՝ 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
Ծրագրի մասին
Էստոնիայի դեսպանության աջակցությամբ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը (ԿՀԱ) համագործակցությամբ իրականացնում են «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական արդարությունը հանրակրթության ոլորտում՝ բարձրացնելով ուսուցիչների իրազեկվածությունը սոցիալական արդարության հիմնախնդիրների և դրսևորումների վերաբերյալ, ինչպես նաև հզորացնել նրանց մասնագիտական կարողությունները և հմտությունները՝ դպրոցում սոցիալական անարդարության դրսևորումները կանխարգելելու, դրանք բացահայտելու և լուծումներ առաջարկելու նպատակով։
Մրցույթի մասին
- Ծրագրի շրջանակում նախատեսվում է 10 տեսահոլովակների պատրաստում։
- Տեսահոլովակները պետք է ներկայացնեն՝
ա) դպրոցական կյանքին և ուսումնական առօրյային վերաբերող իրավիճակներ, վարքագծեր, որտեղ հստակ արտահայտված են սոցիալական անարդարության օրինակներ,
բ) վերոնշյալ իրավիճակին համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատությունների բարեվարքության կանոնը,
գ) խնդիրները հանգուցալուծելու գործնական առաջարկներ ու ուղիներ։
- Մրցույթի առաջին փուլը կհաղթահարեն տեխնիկական համապատասխանություն, թեմատիկ փորձառություն ունեցած ընկերություններ/անհատներ։
- Մրցույթի երկրորդ փուլի համար ընտրված երեք հայտատուներին կտրամադրվի հանրակրթության ոլորտում սոցիալական անարդարության խնդրի օրինակ, որի շուրջ դիմորդը պետք է մշակի տեսահոլովակի սցենար։
- ԺԶՀ-ից և ԿՀԱ-ից բաղկացած հանձնաժողովը կկատարի առաջին և երկրորդ փուլի ընտրությունը՝ ելնելով հայտատուի տեխնիկական որակներից, փորձառությունից և ներկայացրած սցենարի ստեղծագործականությունից և հանրամատչելիությունից։
- Հաղթող ընկերությունը/անհատը տեսահոլովակների սցենարական բովանդակությունը, կերպարները, ենթաձայնը և պլանը պետք է համաձայնեցնի ԺԶՀ-ի և ԿՀԱ-ի հետ։
- Տեսահոլովակների ոճային սահմանափակում չկա։
- Տեսահոլովակի տևողությունը պետք է լինի ոչ ավել քան 3 րոպե, ոչ պակաս քան 1,5 րոպե։
- Տեսահոլովակները պետք է ունենան 4K և Full HD ֆորմատ, եռաչափ միջավայր, ձայնի և պատկերի բարձր որակ։
- Տեսահոլովակները հրապարակվելու են լրատվամիջոցներով, ինչպես նաև տարածվելու են սոցիալական մեդիայի հարթակներում։ Տեսահոլովակների հեղինակային և օգտագործման իրավունքը պատկանելու է ԺԶՀ-ին և ԿՀԱ-ին։
Մրցույթին դիմելու կարգը
Մրցույթին կարող են դիմել ստեղծագործող անհատներ և ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպություններ։
Մրցույթին մասնակցելու պահանջներ
Հայտատուն պետք է ներկայացնի
- Իր կողմից պատրաստված նախկին աշխատանքներից երկու կամ ավելի նմուշներ` անկախ թեմայից (նմուշների հղումներ)։
- Աշխատանքային հստակ և իրատեսական ժամանակացույց։
- Ստեղծագործողի/ստեղծագործող խմբի անդամների ինքնակենսագրական։
Մրցույթի ժամկետը
Հայտերն ամբողջական փաթեթով անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև ս․թ․ օգոստոստի 5-ը։
Հարցերի դեպքում
Մրցույթի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել ԺԶՀ հաղորդակցության պատասխանատու Եկատերինա Պողոսյանի հետ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։