Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան — ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները: Հայտնում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս գործընթացից բխող հանձնառությունների կատարմանը մշտադիտարկումների, քաղաքականությունների մշակման, հանրային վերահսկողության, ներառական

Իրազեկ քաղաքացիների միավորում, ՀԿ

Դրամաշնորհի չափը 9,592,644 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ներքին զարգացումների և այլ երկրների հետ հարաբերությունների հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարին՝ տեղեկատվական հոսքի մշտադիտարկման, փաստերի ստուգման և հրապարակումների միջոցով: Նախաձեռնությունը կուսումնասիրի և կբացահայտի կեղծ և ապակողմնորոշող պատմույթները, որոնք տարածվում են տարբեր արտաքին և տեղական աղբյուրների կողմից՝ հատկապես ուշադրության տակ պահելով Հայաստանում ապրող տարբեր համայնքներին թիրախավորող նյութերը:

Ալիք մեդիա Արմենիա, ՀԿ

Դրամաշնորհի չափը 10,139,593 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է մեդիա հարթակ տրամադրել ՀՀ ներգաղթած համայնքների լրագրողների համար՝ լուսաբանելու Հարավային Կովկասի ընթացիկ զարգացումները ռուսալեզու լսարանի համար, ինչպես նաև դիմակայելու ավտորիտար քարոզչությանը և ապատեղեկատվությանը՝ փաստերի վրա հիմնված մեդիա բովանդակության միջոցով: Ծրագրի շրջանակներում Լավա մեդիա-ն, որը սկիզբ է առել Ալիք մեդիայի ռուսալեզու AliqRu հարթակից, հոդվածներ, տեսանյութեր և թոք-շոուներ կհրապարակի՝ համալրված ուրույն վերլուծություններով և

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 7,367,250 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի դիմադրողականությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն ազգային անվտանգության հարցերի շուրջ դիվանագիտական և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բարձրացնելու, պետական քաղաքականությունը անկախ վերլուծություններով ուժեղացնելու, ինչպես նաև մամուլում պետական նշանակության հարցերի շուրջ օբյեկտիվ լուսաբանում տարածելու միջոցով։

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել 2024թ. մայիսին Տավուշի մարզում հեղեղումների պատճառով առաջացած վնասների վերացմանն ուղղված հանրային միջոցների արդյունավետ կառավարումը՝ մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինների կատարած ծախսերի և աշխատանքների թափանցիկության և հանրային հաշվետվողականության մակարդակի բարձրացման, աղետների ռիսկերի կառավարման համայնքային գործընթացներում հանրային իրազեկվածության և ներգրավվածության բարձրացման միջոցով: Ծրագիրը մասնավորապես նախատեսում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի տեղական ինքնակառավարման մարմինների կատարած

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել աղետների հետևանքների վերացման գործընթացին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերում, վերհանել անտեսանելի խնդիրները և ռեպորտաժների միջոցով ապահովել դրանց լայն հանրայնացումը տեղական և ազգային մակարդակներում։ Ծրագրի շրջանակում «Քաղաքացու ձայն» մեդիա-հարթակի ռեպորտաժների ու ֆոտոշարքերի միջոցով կվերհանվեն աղետի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքային, բնապահպանական խնդիրները և դրանց հետևանքների վերացմանն ուղղված գործընթացների բացերը։ Ծրագիրը

«Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ Նպատակը: «Դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է բարձրացնել Տավուշի մարզի բնակչության, մասնավորապես տեղական ՀԿ-ների, երիտասարդական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկվածության և դիմակայունության մակարդակը աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ մարզին պատուհասած վերջին բնական աղետից հետո։ Այս թեմայով Տավուշի մարզի 4 խոշորացված համայնքների կենտրոններում՝ Իջևանում, Դիլիջանում, Բերդում, Նոյեմբերյանում դասընթացներ կկազմակերպվեն՝ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական ՀԿ-ների, երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներին։

«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 23,859,600 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Ֆակտոր (Factor.am) լրատվական հարթակին՝ իրականացնելու Հայաստանում հանրային քաղաքականության խնդիրների և քաղաքացիներին հետաքրքրող հարցերի ընդգրկուն, վերլուծական և անաչառ լուսաբանում: Ֆակտորը հարթակ կտրամադրի ներառական բանավեճերի համար և փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումներ կհրապարակի արդի կարևոր իրադարձությունների վերաբերյալ՝ ուշադրության կենտրոնում պահելով անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցերը: Ֆակտորը նաև կբարձրաձայնի

ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում Նպատակ և գործողություններ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և կոալիցիաներին, որոնք նպատակ ունեն զարգացնել մարդակենտրոն և իրավունքահեն մոտեցումները Հայաստանում գործող ծննդատներում։ Մասնավորապես՝ դրամաշնորհի նպատակն է  հղիության ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ և/կամ հետծննդյան դեպրեսիա ունեցող կանանց համար հասանելի դարձնել արդյունավետ և

Քննարկում թմրամիջոցների գործածման և շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի շուրջ

Ներքին գործերի նախարարության և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային երկրորդ՝ ընդլայնված կազմով քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այս քննարկումից մեկ շաբաթ առաջ ԺԶՀ գրասենյակում տեղի էր ունեցել ավելի նեղ կազմով հանդիպում, որի ընթացքում