Եվրամիության աջակցությամբ մեկնարկ է տրվում Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրերի
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հունվարի 23-ին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին։ Տեղական և միջազգային քաղհասարակության կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնություններն ընդգծում են ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինտեգրմանը, նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ ԵՄ կողմից ֆինանսավորվող 3 նախաձեռնություններից մեկն է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրը, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման