Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը ներկայացրին մանկավարժների համար նախատեսված տեսահոլովակների շարքը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) և «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը (ԿՀԱ) «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագրի շրջանակում պատրաստել են տեսահոլովակների շարք, որոնք նպատակ ունեն աջակցել մանկավարժներին տարբերակել և հասցեագրել սոցիալական անարդարության և էթիկայի նորմերի խախտման դեպքերը դպրոցներում։ Ծրագիրն իրականացվել է Էստոնիայի դեսպանության աջակցությամբ՝ խթանելու սոցիալական արդարությունը հանրակրթության ոլորտում։ Փետրվարի 17-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամում տեսահոլովակները ներկայացվեցին  մանկավարժներին, դպրոցի տնօրեններին, հանրակրթության

ՀՀ Էլեկտրոնային Առողջապահական Համակարգ (Համառոտագիր)

ՀՀ-ում առողջապահության թվայնացման ոլորտը, որն ընդգրկում է էլեկտրոնային առողջապահական համակարգը (Համակարգ), վերջին տասնամյակում զգալի զարգացումներ է գրանցել: Վերջինիս նպատակն է ապահովել պացիենտների տվյալների մատչելիություն, պահպանություն, թափանցիկություն և առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացում՝ նպաստելով առողջապահական ապահովագրության ներդրմանը։ Համառոտագիրն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

ՀՀ Էլեկտրոնային առողջապահական համակարգ․վերլուծություն և առաջարկություններ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է ՀՀ Էլեկտրոնային առողջապահական համակարգի վերաբերյալ վերլուծություն և մշակվել են առաջարկություններ՝ ոլորտը բարելավելու նպատակով։ Վերլուծությունը մշակվել է՝ հիմք ընդունելով իրավակարգավորումները, մասնագետների և հասարակական կազմակերպությունների հետ անցկացրած քննարկումները։ Փաստաթուղթն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Կարծիք «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծի (Նախագիծ) վերաբերյալ

Իրավունքի զարգացման և պաշպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն համատեղ կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումները համարելով խնդրահարույց և համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը,

ՀԿ-ները կարծիք են հրապարակել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի և դատավորների կարգապահական վարույթին առնչվող կարգավորումների վերաբերյալ

Իրավունքի զարգացման և պաշպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն համատեղ կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումները համարելով խնդրահարույց և համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը,

«Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 17,680,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել որակյալ հոգեսոցիալական ծառայությունների ներդրմանը՝ նպաստելու շուրջծննդաբերական շրջանում գտնվող կանանց հոգեհուզական վիճակի բարելավմանը: Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության