Ենթադրամաշնորհների բաց մրցույթ «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում

Նպատակ և գործողություններ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհի բաց մրցույթ։

Մասնավորապես՝ ենթադրամաշնորհի նպատակն է  տրամադրել մարդակենտրոն և իրավուքնահեն հոգեսոցիալական աջակցման ծառայություն ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչներին՝ ստեղծելով անվտանգ և ապահով միջավայր, որտեղ ԼԳԲՏ+ անձինք կարող են ստանալ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն։

Ծրագրի իրականացման ընթացքում ենթադրամաշնորհառուն կստանա մասնագիտական աջակցություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում  է որ՝

  1. Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է հոգեսոցիալական աջակցման ծառայություն, որը տրամադրում է արդյունավետ և ոչ խտրական ծառայություն ԼԳԲՏ+ անձանց։
  2. Հայաստանի Հանրապետություն ԼԳԲՏ+ անձանց խնդիրները տեսանելի են։
  3. Ներդրված ծառայությունը ստեղծում է ապահով միջավայր, որպեսզի ԼԳԲՏ+ անձինք բարձրաձայնեն իրենց խնդիրների մասին։

 

Ընտրության կարգը

Մրցույթի արդյունքում կտրամադրվի մեկ ենթադրամաշնորհ՝ 75,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ արժողությամբ, մեկ կազմակերպության։

Ծրագրի տևողություն՝

  • Նվազագույնը՝ 12 ամիս
  • Առավելագույնը՝ 18 ամիս

 

Մրցույթին կարող են դիմել այն կազմակերպությունները որոնք՝

  • Գրանցված են ՀՀ պետական ռեգիստրում և գործունեություն են ծավալում Հայաստանում,
  • Համարվում են շահույթ չհետապնդող իրավաբանական անձ (հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ)։

 

Ծրագրի առաջարկները կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա՝

Չափանիշ Միավոր
Համապատասխան  փորձ  մարդու իրանունքների, մասնավորապես ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում 30
Ծրագրի նպատակահարմարությունը և խնդրի հիմնավորվածությունը 20
Ծրագրի կայունությունը և ծախսերի արդյունավետությունը՝ բյուջեի համապատասխանությունը ծրագրային գործողություններին 20
Աշխատանքում իրավունքահեն մոտեցման արդյունավետ կիրառում 10
Ենթադրամաշնորհը իրականացնելու համար տեսանելի կարողություն արտահայտված կազմակերպության ֆունկցիոնալ կառուցվածքով 10
Դրամաշնորհների արդյունավետ կառավարման փորձ 10

 

Հնարավոր գործողությունների տեսակներ, որոնք կարող են իրականացվել ծրագրի նպատակին հասնելու համար (ներքոնշյալ ցանկը ուղղորդող է և ոչ սպառիչ)՝

  • Ստեղծել և ամրապնդել ԼԳԲՏ+ անձանց կարիքներին հարմարեցված ոչ խտրական հոգեսոցիալական աջակցության ծառայություններ՝ ապահովելով արդյունավետություն և հասանելիություն։
  • Մշակել և իրականացնել տեսանելիության արշավներ՝ ԼԳԲՏ+ անձանց առջև ծառացած խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և խթանելու հասարակության մեջ ընդունված ու ներառված լինելը։
  • Ստեղծել անվտանգ տարածքներ և աջակցության ցանցեր, որոնք ԼԳԲՏ+ անձանց հնարավորություն կտան կիսվել իրենց փորձով և դիմել աջակցության՝ առանց խտրականության ենթարկվելու վախի։
  • Ընդլայնել ծառայությունների հասանելիությունը՝ ստեղծելով կամ բարելավելով հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունները, ապահովելով բնակչության համար հավասար հասանելիություն։
  • Աջակցել քաղաքականության և համակարգի բարեփոխումներին՝ մշակելով առաջարկություններ, անցկացնելով ջատագովության արշավներ և համապատասխանեցնելով ծառայությունները հոգեկան առողջության միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։
  • Բարելավել հոգեկան առողջության աջակցությունը համայնքներում՝ տեղական կազմակերպություններին և խմբերին վերապատրաստելով հոգեբանական առաջին օգնություն և խորհրդատվական ծառայություններ տրամադրելու համար։
  • Իրականացնել հոգեկան առողջության նորարարական միջամտություններ՝ փորձարկելով ճգնաժամերի կանխարգելման, վաղ միջամտության և աջակցության նոր մոտեցումներ։
  • Գործարկել հոգեկան առողջության օգնության գծեր/թեժ գծեր՝ ԼԳԲՏ+ համայնքին վերապատրաստված կամ մասնագիտական ​​աջակցություն ցուցաբերելու համար։

 

Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող գործողություններ՝

  • Դրսևորել խտրականություն անհատների կամ խմբերի նկատմամբ՝ նրանց սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, նրանց էթնիկ ծագման հիման վրա,
  • Ցուցաբերել աջակցություն քաղաքական կուսակցություններին,
  • Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում՝ աշխատաժողովներին, սեմինարներին, կոնֆերանսներին և կոնգրեսներին մասնակցելուն,
  • Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում անհատական ​​կրթաթոշակներին՝ ուսման կամ վերապատրաստման դասընթացների համար,
  • Տրամադրել դրամաշնորհներ այլ կազմակերպություններին կամ անհատներին։

 

Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող ծախսեր՝

  • Պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում,
  • Վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ,
  • Հողատարածքների, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում,
  • Արտարժույթի փոխանակման կորուստներ,
  • Ոչ դրամական ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի),
  • Պարգևավճարներ, որոնք ներառված են անձնակազմի ծախսերում,
  • Վարկեր երրորդ անձանց,
  • Պետական ծառայողների, պատգամավորների աշխատավարձի ծախսեր։

 

Դիմորդները պետք է ուղարկեն ծրագրի առաջարկները էլեկտրոնային եղանակով, [email protected] հասցեին մինչև Հուլիսի 2-ը՝ ժամը 18։00՝ նամակի թեմայում (email subject) նշելով ենթադրամաշնորհի անունը: Ծրագրի առաջարկի հայտաձևը հասանելի է այստեղ: Ծրագրի բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոյով։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ (ավելի մանրամասն ներկայացված է հայտաձևում)՝

  • Ծրագրի առաջարկի հայտաձև մանրամասն բյուջեով,
  • Կազմակերպչական կառուցվածքի նկարագիր,
  • Կազմակերպության կանոնադրություն,
  • Կազմակերպության ներքին կանոնակարգ,
  • Պետռեգիստրի վկայական,
  • Վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունը,
  • Երեք երաշխավորական նամակ,
  • Տարեկան աուդիտի եզրակացություն (2024թ․)- առկայության դեպքում։

 

Թերի և/կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվելու։

Հայտաձևին առնչվող հարցերին պատասխանելու նպատակով տեղի կունենա հանդիպում ԺԶՀ գրասենյակում հունիսի 11-ին` ժամը 14։00-ին: Հանդիպմանը գրանցվելու համար պետք է նախապես ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հունիսիս 9-ը՝ ժամը 18։00:

Ծրագրի մասին

Ենթադրամաշնորհը տրամադրվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» վերնագրով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարությամբ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել մատչելի և ներառական հոգեկան առողջության ծառայությունների մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև կխթանի հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության նկատմամբ:

Ծրագրի ընթացքում կմշակվի հոգեկան առողջության ոլորտի համար իրավունքահեն քաղաքականություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան, կիրականացվի ջատագովություն իրավունքահեն քաղաքականությունների ներդրման և լավարկման ինչպես նաև գործող հոգեսոցիալական ծառայությունների լավարկման ուղղությամբ։ Կմշակվեն և կփորձարկվեն ՀՀ-ում հոգեկան առողջության համայնքային նոր ծառայությունների մոդելներ և վաղ հայտնաբերման մեխանիզմներ, ինչպես նաև իրականացվող գործողությունների արդյունքում կբարձրացվի հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն գործողություններ ուղղված ոլորտի տարբեր մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանը։