ԺԶՀ և գործընկերներն ամփոփեցին «Արդարացի դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» ծրագիրը
Սեպտեմբերի 26-ին Երևանում կայացավ «Արդարացի դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» ծրագրի արդյունքներն ամփոփող միջոցառումը։ Ծրագիրն իրականացվել էր Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն էին Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։ Ծրագրի հիմնական նպատակ էր ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով: Ծրագրի