Պալիատիվ խնամքի ոլորտի խնդիրները քննարկվել են առողջապահության նախարարությունում
Պալիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ընթացակարգերի համատեքստում, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում: Հանդիպումն անցկացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ներկա են գտնվել նաև ոլորտի մասնագետներ, Ներքին գործերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արտակ Ջումայանը կարևորել է պալիատիվ խնամքի