Ենթադրամաշնորհների բաց մրցույթ «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում

Նպատակ և գործողություններ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և կոալիցիաներին, որոնք իրենց գործունեությամբ նպատակ ունեն նպաստել հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև հանրության լայն շրջանակներում հոգեկան առողջության/հոգեկան առողջության ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ խարանի նվազեցմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է՝ Բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը և նպաստել հանրության լայն շրջանակների