Խաղաղության և անվտանգության քննարկումներ Հայաստանի սահմանամերձ համայնքների ուսուցիչների հետ

Հայաստանի սահմանամերձ համայնքների ուսուցիչների կարծիքն ու ներդրումը կարևոր դեր ունեն խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ քննարկումներում։ Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի (CFLI) աջակցությամբ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն (ԺԶՀ) իրականացնում է «Խաղաղության և անվտանգության քննարկումներ Հայաստանի սահմանամերձ համայնքների ուսուցիչների հետ» ծրագիրը, որի շրջանակում ԺԶՀ աշխատում է Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի 20 ուսուցիչների հետ։ Ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր այս տարվա հոկտեմբերին՝

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների վիճակը Հայաստանում․ հանդիպում-քննարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) ֆինանսական աջակցությամբ, 2023-2024 թթ.-ին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրել է շուրջ 2000 իրավական խորհրդատվություն։ Տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ-ի կողմից մինչ օրս 185 դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավունքների պաշտպանության և պետական աջակցության ծրագրերի հասանելիությունն ապահովելու համար շուրջ 500 գրություն ուղարկվել է Հայաստանի պետական մարմիններին։ Այս տվյալները

Պայքար ընտրական ապատեղեկատվության դեմ. դասեր Մոլդովայից և Ռումինիայից

Ի՞նչ է ապատեղեկատվությունը, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաները և միջամտությունը։ Ինչպե՞ս են դրանք դրսևորվել Մոլդովայում և Ռումինիայում համապետական վերջին ընտրությունների ժամանակ։ Ի՞նչ դասեր կարող է քաղել Հայաստանը ընտրական ապատեղեկատվության և արտաքին միջամտության դեմ պայքարի մոլդովական և ռումինական փորձից։ Այս հարցերը քննարկելու նպատակով Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցությամբ, դեկտեմբերի 8-9-ը կազմակերպեց մոլդովացի և ռումինացի փորձագետների այցը Հայաստան։ Այցի նպատակն էր

Քըմիթ Գլոբըլ

Դրամաշնորհի չափը 120,472 Euro Նպատակը: Ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով Քըմիթ Գլոբըլը կներկայացնի նորարարական լուծումներ՝ ստեղծելով օգտատերերի համար մատչելի տեղեկատվական հարթակ և կարիքների քարտեզ: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ»

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա, ՀԿ

Դրամաշնորհի չափը 116,866,816 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմներ ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի համար: Այն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներառում են անվտանգ տարածքների ստեղծում, խորհրդատվական աջակցություն, իրազեկում, ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում և խոցելի խմբերի համար ստեղծված ծառայությունների գնահատում: Այս քայլերով ծրագիրը կփորձի ստեղծել առավել անվտանգ և աջակցող միջավայր խոցելի պայմաններում գտնվող տեղահանված մարդկանց համար:

Փախստականների հարցերով էստոնական խորհուրդ

Դրամաշնորհի չափը 164,279,060 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ԼՂ-ից տեղահանված փախստականների քաղաքացիական մասնակցությանը Հայաստանում։ Մասնավորապես, կստեղծվի չորս համայնքային խորհուրդ Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ ներկայացված կլինեն ԼՂ-ից տեղահանվածները: Խորհուրդներից յուրաքանչյուրը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ որի միջոցով տեղահանված բնակչության ներկայացուցիչների ձայնը լսելի կլինի: Բացի այդ, նախաձեռնությունը կստեղծի տեղահանվածների շրջանում առավել խոցելի խմբերի համար համապարփակ աջակցության մեխանիզմներ, որոնք