Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի հանրային քննարկում
Հուլիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը կազմակերպել էին Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցել են ոստիկանության ղեկավար կազմը, պետական մարմինների և գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչ։ Մինչ հանրային այս քննարկումը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի համակարգմամբ քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ պատրաստել և ՆԳՆ էին ներկայացրել