Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Դրամաշնորհի չափը 27,940,512 ՀՀ Դրամ Նպատակը: Աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանությանը՝ տրամադրելով նրանց իրավական աջակցություն։
Դրամաշնորհի չափը 27,940,512 ՀՀ Դրամ Նպատակը: Աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանությանը՝ տրամադրելով նրանց իրավական աջակցություն։
Դրամաշնորհի չափը 32,328,768 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի շրջանակներում Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (ԻՊԱՍ) ՀԿ-ն կմշտադիտարկի արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ նպատակ ունենալով նպաստել դրանց արդարացիությանը և արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, դրամաշնորհառուն վերահսկելու է դատավորների թեկնածուների ընտրության գործընթացները, դատական համակարգում կիրառվող կարգապահական միջոցները, ինչպես նաև դատական մարմինների բյուջետավորման և օպտիմալացման գործընթացները։
Դրամաշնորհի չափը 41,458,465 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում իրավապահ ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակին հասնելու համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) վերահսկելու է Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և դրա 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Դրամաշնորհառուն նաև կնպաստի հանրային վերահսկողության ուժեղացմանը ձերբակալվածների պահման վայրերում։
Դրամաշնորհի չափը 50,340 Եվրո Նպատակը: Ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով Քըմիթ Գլոբըլը կներկայացնի նորարարական լուծումներ՝ ստեղծելով օգտատերերի համար մատչելի տեղեկատվական հարթակ և կարիքների քարտեզ: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ»
Դրամաշնորհի չափը 114,441,063 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ԼՂ-ից տեղահանված փախստականների քաղաքացիական մասնակցությանը Հայաստանում։ Մասնավորապես, կստեղծվի չորս համայնքային խորհուրդ Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ ներկայացված կլինեն ԼՂ-ից տեղահանվածները: Խորհուրդներից յուրաքանչյուրը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ որի միջոցով տեղահանված բնակչության ներկայացուցիչների ձայնը լսելի կլինի: Բացի այդ, նախաձեռնությունը կստեղծի տեղահանվածների շրջանում առավել խոցելի խմբերի համար համապարփակ աջակցության մեխանիզմներ, որոնք
Դրամաշնորհի չափը 104,438,484 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմներ ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի համար: Այն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներառում են անվտանգ տարածքների ստեղծում, խորհրդատվական աջակցություն, իրազեկում, ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում և խոցելի խմբերի համար ստեղծված ծառայությունների գնահատում: Այս քայլերով ծրագիրը կփորձի ստեղծել առավել անվտանգ և աջակցող միջավայր խոցելի պայմաններում գտնվող տեղահանված մարդկանց համար:
Դրամաշնորհի չափը 9,592,644 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ներքին զարգացումների և այլ երկրների հետ հարաբերությունների հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարին՝ տեղեկատվական հոսքի մշտադիտարկման, փաստերի ստուգման և հրապարակումների միջոցով: Նախաձեռնությունը կուսումնասիրի և կբացահայտի կեղծ և ապակողմնորոշող պատմույթները, որոնք տարածվում են տարբեր արտաքին և տեղական աղբյուրների կողմից՝ հատկապես ուշադրության տակ պահելով Հայաստանում ապրող տարբեր համայնքներին թիրախավորող նյութերը:
Դրամաշնորհի չափը 10,139,593 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է մեդիա հարթակ տրամադրել ՀՀ ներգաղթած համայնքների լրագրողների համար՝ լուսաբանելու Հարավային Կովկասի ընթացիկ զարգացումները ռուսալեզու լսարանի համար, ինչպես նաև դիմակայելու ավտորիտար քարոզչությանը և ապատեղեկատվությանը՝ փաստերի վրա հիմնված մեդիա բովանդակության միջոցով: Ծրագրի շրջանակներում Լավա մեդիա-ն, որը սկիզբ է առել Ալիք մեդիայի ռուսալեզու AliqRu հարթակից, հոդվածներ, տեսանյութեր և թոք-շոուներ կհրապարակի՝ համալրված ուրույն վերլուծություններով և
Դրամաշնորհի չափը 7,367,250 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի դիմադրողականությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն ազգային անվտանգության հարցերի շուրջ դիվանագիտական և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բարձրացնելու, պետական քաղաքականությունը անկախ վերլուծություններով ուժեղացնելու, ինչպես նաև մամուլում պետական նշանակության հարցերի շուրջ օբյեկտիվ լուսաբանում տարածելու միջոցով։
Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել 2024թ. մայիսին Տավուշի մարզում հեղեղումների պատճառով առաջացած վնասների վերացմանն ուղղված հանրային միջոցների արդյունավետ կառավարումը՝ մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինների կատարած ծախսերի և աշխատանքների թափանցիկության և հանրային հաշվետվողականության մակարդակի բարձրացման, աղետների ռիսկերի կառավարման համայնքային գործընթացներում հանրային իրազեկվածության և ներգրավվածության բարձրացման միջոցով: Ծրագիրը մասնավորապես նախատեսում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի տեղական ինքնակառավարման մարմինների կատարած