«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել աղետների հետևանքների վերացման գործընթացին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերում, վերհանել անտեսանելի խնդիրները և ռեպորտաժների միջոցով ապահովել դրանց լայն հանրայնացումը տեղական և ազգային մակարդակներում։ Ծրագրի շրջանակում «Քաղաքացու ձայն» մեդիա-հարթակի ռեպորտաժների ու ֆոտոշարքերի միջոցով կվերհանվեն աղետի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքային, բնապահպանական խնդիրները և դրանց հետևանքների վերացմանն ուղղված գործընթացների բացերը։ Ծրագիրը

«Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ Նպատակը: «Դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է բարձրացնել Տավուշի մարզի բնակչության, մասնավորապես տեղական ՀԿ-ների, երիտասարդական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկվածության և դիմակայունության մակարդակը աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ մարզին պատուհասած վերջին բնական աղետից հետո։ Այս թեմայով Տավուշի մարզի 4 խոշորացված համայնքների կենտրոններում՝ Իջևանում, Դիլիջանում, Բերդում, Նոյեմբերյանում դասընթացներ կկազմակերպվեն՝ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական ՀԿ-ների, երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներին։

«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 23,859,600 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Ֆակտոր (Factor.am) լրատվական հարթակին՝ իրականացնելու Հայաստանում հանրային քաղաքականության խնդիրների և քաղաքացիներին հետաքրքրող հարցերի ընդգրկուն, վերլուծական և անաչառ լուսաբանում: Ֆակտորը հարթակ կտրամադրի ներառական բանավեճերի համար և փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումներ կհրապարակի արդի կարևոր իրադարձությունների վերաբերյալ՝ ուշադրության կենտրոնում պահելով անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցերը: Ֆակտորը նաև կբարձրաձայնի

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Դրամաշնորհի չափը 4,261,180 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի համայնքներում մեդիա գրագիտության աստիճանը և ուժեղացնել ապատեղեկատվության դեմ հանրության դիմակայnւնությունը: Նախաձեռնության շրջանակում Արարատի մարզի ընտրված համայնքային դպրոցում կհիմնվի Մեդիա և տեղեկատվական գրագիտության (ՄՏԳ) դասարան-ակումբ: Դասարան-ակումբը կծառայի որպես վերապատրաստման և կրթության կենտրոն, որտեղ շահառու ուսուցիչները և սովորողները կայուն կերպով կզարգացնեն և կկիսվեն հմտություններով, որոնք անհրաժեշտ են մանիպուլյատիվ պատմույթները բացահայտելու և

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դրամաշնորհի չափը 20,000,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ուժեղացնել փաստահեն ջատագովությունը իրավունքների պաշտպանության, արդարադատության և այլ ոլորտային բարեփոխումների շուրջ, ինչպես նաև ընդլայնել և ապահովել հանրության մասնակցությունը բարեփոխումներին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դրամաշնորհի չափը 21,492,787 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել արդարադատության ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումներին։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կիրականացնի դատական նիստերի և գործընթացների լայնածավալ մշտադիտարկում՝ դատական մարմինների աշխատանքին հիմնավորված գնահատական տալու նպատակով: Դրամաշնորհառուն նաև կշարունակի մշտադիտարկել ոստիկանական բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ձևավորման հետ կապված գործընթացները:

Իրազեկ քաղաքացիների միավորում, ՀԿ

Դրամաշնորհի չափը 20,190,500 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին` թիրախավորելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև հանրային մասնակցության ոլորտները: Ծրագիրը կհետևի Հայաստանում տարբեր աղբյուրներից տարածվող տեղեկատվության հոսքերին, կիրականացնի փաստերի ստուգում և կհրապարակի հետաքննական նյութեր՝ գնահատելով տեղեկատվության հավաստիությունը՝ պահպանելով անաչառության և անկողմնակալության սկզբունքները։

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 5,333,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կայուն և մարդու իրավունքների վրա հիմնված խաղաղության կառուցման ջանքերին` ուսումնասիրելով, թե որքանով է օգտագործվում հայ-ադրբեջանական ներկայիս համատեքստը 2024 թվականին Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Նախագիծը հատուկ կուսումնասիրի սոցիալական ցանցերում կամ առցանց այլ հարթակներում երկու երկրների թեկնածուների, հասարակական և քաղաքական գործիչների և փորձագիտական համայնքների խոսույթները քարոզարշավի ընթացքում։ Արդյունքները, որոնք

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 15,520,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել մարդու իրավունքների վիճակը Հայաստանի զինված ուժերում՝ պետական քաղաքականության մշակման և իրականացման նկատմամբ հանրային վերահսկողությունը ուժեղացնելու, ինչպես նաև համակարգային խնդիրների շուրջ քաղաքականության առաջարկներ ներկայացնելու միջոցով։

Հանրային լրագրության ակումբ

Դրամաշնորհի չափը 9,700,000 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Մեդիա կենտրոն հարթակին խթանելու բովանդակային երկխոսությունը Հայաստանի կարևոր խնդիրների շուրջ՝ ուղիղ հեռարձակվող քննարկումների, հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: Ծրագիրը կօգնի ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումը հրատապ բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ավելի խորը ընկալումներ կձևավորի մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության, ժողովրդավարական արժեքների, սոցիալական արդարության և առկա այլ հարցերի մասին: