Խաղաղության և անվտանգության քննարկումներ Հայաստանի սահմանամերձ համայնքների ուսուցիչների հետ

Հայաստանի սահմանամերձ համայնքների ուսուցիչների կարծիքն ու ներդրումը կարևոր դեր ունեն խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ քննարկումներում։ Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի (CFLI) աջակցությամբ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն (ԺԶՀ) իրականացնում է «Խաղաղության և անվտանգության քննարկումներ Հայաստանի սահմանամերձ համայնքների ուսուցիչների հետ» ծրագիրը, որի շրջանակում ԺԶՀ աշխատում է Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի 20 ուսուցիչների հետ։ Ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր այս տարվա հոկտեմբերին՝

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների վիճակը Հայաստանում․ հանդիպում-քննարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) ֆինանսական աջակցությամբ, 2023-2024 թթ.-ին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրել է շուրջ 2000 իրավական խորհրդատվություն։ Տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ-ի կողմից մինչ օրս 185 դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավունքների պաշտպանության և պետական աջակցության ծրագրերի հասանելիությունն ապահովելու համար շուրջ 500 գրություն ուղարկվել է Հայաստանի պետական մարմիններին։ Այս տվյալները

Պայքար ընտրական ապատեղեկատվության դեմ. դասեր Մոլդովայից և Ռումինիայից

Ի՞նչ է ապատեղեկատվությունը, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաները և միջամտությունը։ Ինչպե՞ս են դրանք դրսևորվել Մոլդովայում և Ռումինիայում համապետական վերջին ընտրությունների ժամանակ։ Ի՞նչ դասեր կարող է քաղել Հայաստանը ընտրական ապատեղեկատվության և արտաքին միջամտության դեմ պայքարի մոլդովական և ռումինական փորձից։ Այս հարցերը քննարկելու նպատակով Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցությամբ, դեկտեմբերի 8-9-ը կազմակերպեց մոլդովացի և ռումինացի փորձագետների այցը Հայաստան։ Այցի նպատակն էր

ԺԶՀ և գործընկերներն ամփոփեցին «Արդարացի դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» ծրագիրը

Սեպտեմբերի 26-ին Երևանում կայացավ «Արդարացի դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» ծրագրի արդյունքներն ամփոփող միջոցառումը։ Ծրագիրն իրականացվել էր Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն էին Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։ Ծրագրի հիմնական նպատակ էր ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի  բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով: Ծրագրի

«Առողջ մայրություն․ հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագիրը կաջակցի կանանց համար որակյալ հոգեսոցիալական ծառայությունների ներդրմանը

Շուրջծննդաբերական (հղիության, ծննդաբերության և հետծննդյան) շրջանը կանանց կյանքի ամենազգայուն և բարդ ժամանակահատվածներից է, որը պահանջում է հատուկ ուշադրություն և աջակցություն՝ մասնավորապես հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման տեսանկյունից: Հղիությունը և ծննդաբերությունից հետո մինչև մեկ տարի ընկած շրջանը հայտնի է որպես պերինատալ շրջան և կանանց մոտ հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ խոցելիության ժամանակահատված: Յուրաքանչյուր հինգերորդ կինն այս ժամանակահատվածում ունենում է հոգեկան առողջության հետ կապված

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը ներկայացրին մանկավարժների համար նախատեսված տեսահոլովակների շարքը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) և «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը (ԿՀԱ) «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագրի շրջանակում պատրաստել են տեսահոլովակների շարք, որոնք նպատակ ունեն աջակցել մանկավարժներին տարբերակել և հասցեագրել սոցիալական անարդարության և էթիկայի նորմերի խախտման դեպքերը դպրոցներում։ Ծրագիրն իրականացվել է Էստոնիայի դեսպանության աջակցությամբ՝ խթանելու սոցիալական արդարությունը հանրակրթության ոլորտում։ Փետրվարի 17-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամում տեսահոլովակները ներկայացվեցին  մանկավարժներին, դպրոցի տնօրեններին, հանրակրթության

Եվրամիության աջակցությամբ մեկնարկ է տրվում Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրերի

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հունվարի 23-ին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին։ Տեղական և միջազգային քաղհասարակության կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնություններն ընդգծում են ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու  փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինտեգրմանը, նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ ԵՄ կողմից ֆինանսավորվող 3 նախաձեռնություններից մեկն է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»  ծրագիրը, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման

«Հայաստանը և ՄՔԴ․ ի՞նչ է սպասվում Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո» քննարկումը

2023 թվականին Հայաստանը վավերացրեց Հռոմի կանոնադրությունը՝ դառնալով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) 124-րդ անդամ պետությունը։ Այս կարևոր որոշումը, որը կյանքի կոչվեց 1999 թ․-ին Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրությունը ստորագրելուց հետո սկսված վավերացման բարդ գործընթացից հետո, կարևոր դեր կարող է խաղալ մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության ու արդարության հասնելու և մեր տարածաշրջանում շարունակական խաղաղություն ապահովելու գործում։ Նոյեմբերի 5-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Մարդու

Հայաստանի քաղհասարակությունը ԵԱՀԿ համաժողովի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։ ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Freedom House-ի, International Partnership for

Քննարկում թմրամիջոցների գործածման և շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի շուրջ

Ներքին գործերի նախարարության և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային երկրորդ՝ ընդլայնված կազմով քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այս քննարկումից մեկ շաբաթ առաջ ԺԶՀ գրասենյակում տեղի էր ունեցել ավելի նեղ կազմով հանդիպում, որի ընթացքում