Կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը շարունակում է իրացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համախմբելու և հանրային բարեփոխումներին միտված նրանց աշխատանքն ու ջանքերը համակարգելու իր բացառիկ առաքելությունը։ Նախորդ շաբաթ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հյուրընկալել էր քննարկում Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) թեմայի շուրջ։ Հանրային կառավարման բարեփոխումների հիմնական ուղղությունները և դրանք ամրագրող ազգային ռազմավարությունը ներկայացնելու նպատակով քննարկմանը մասնակցել