Մարդու իրավունքների երիտասարդական ճամբարը համախմբեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի 60 երիտասարդի
Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության կազմակերպած ճամբարները համախմբեցին Հայաստանի մարզերում և Երևանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի 60 երիտասարդների։ Ճամբարի նպատակն էր նպաստել տեղացի և ԼՂ-ից տեղահանված երիտասարդների ինքնակազմակերպմանն ու նախաձեռնողականությանը, զարգացնել նրանց կարողությունները մարդու իրավունքների, հատկապես՝ փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում, և