Հոգեկան առողջության խնդիրների լուծմանն ուղղված եռամյա ծրագրի մեկնարկը
Ապրիլի 16-ին Երևանում տրվեց հոգեկան առողջության բարելավմանը միտված նոր եռամյա նախաձեռնության մեկնարկը։ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը և մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։ 2 միլիոն եվրո բյուջե ունեցող այս ծրագիրն իրականացվում