«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկում ԺԶՀ գրասենյակում
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հանձնառու է առաջ մղել մարդու իրավունքների վրա հիմնված և առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության մոտեցումը, մասնավորապես առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում։ Այս հանձնառությամբ ԺԶՀ-ը շարունակում է համախմբել հասարակական կազմակերպություններին ու առողջապահության ոլորտի մասնագետներին՝ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկումների շուրջ։ Դեկտեմբերի 22-ին ԺԶՀ-ը հյուրընկալեց արդեն երրորդ հանդիպումը նվիրված այս օրենքի նախագծի քննարկմանը։ Քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից