«Հոգեկան առողջության» օրենքի նախագծի շուրջ քննարկումներ առողջապահության մասնագետների և քաղհասարակության մասնակցությամբ

Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ոլորտի պատասխանատուները, մասնագետները, փորձագետներն ու շահառուներն մայիսի 20-24-ը Երևանում քննարկեցին «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի մշակմանը վերաբերող հարցերը։ Օրենքի նախագիծը մշակվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան

ԺԶՀ նախաձեռնությամբ 400 աշակերտներ դիտեցին դպրոցական բուլինգի կանխարգելման մասին ինտերակտիվ ներկայացումը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և CommsHub հիմնադրամի աջակցությամբ «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպությունն Արարատի և Կոտայքի մարզերի դպրոցներում մարտ ամսին բեմադրեց 4 ներկայացում դպրոցական բուլինգի կանխարգելման մասին։ «Աշնանային հեքիաթ․ 3+1 խոզուկները» ինտերակտիվ ներկայացումը դիտեցին ընդհանուր առմամբ շուրջ 400 աշակերտներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները։ Ներկայացումների բեմադրման նպատակն էր դպրոցահասակ երեխաներին հաղորդակից դարձնել մարդու իրավունքներին, խրախուսել դրսևորել հարգալից վերաբերմունք հասակակիցների

Մեկնարկել է «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագիրը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և Կրթություն և համերաշխություն արհմիությունը, ՀՀ-ում Էստոնիայի դեսպանատան աջակցությամբ, իրականացնում են «Սոցիալական արդարությունը և էթիկայի նորմերը դպրոցներում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հետազոտել դպրոցներում էթիկական խնդիրները սոցիալական արդարության տեսանկյունից և նպաստել բարեվարքության պատշաճ նորմերի կիրառմանը հանրակրթական հաստատություններում:  Ծրագրի շրջանակում այս օրերին Հայաստանում հյուրընկալել էինք Տարտուի համալսարանի էթիկայի կենտրոնի փորձագետներ, պրոֆեսորներ Մարգիտ Սուտրոպին և Հալլիկի Հարո-Լուտին։ Եռօրյա այցի շրջանակում

ԺԶՀ ծրագրերի ավագ ղեկավարը դասընթացը է վարել «Հասարակագիտություն» առարկայի  ուսուցիչների համար 

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գործընկեր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը հաջողությամբ ամփոփեց «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում որպես դասընթացավար հանդես եկավ նաև Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթև Խաչատրյանը, ով մանկավարժներին ներկայացրեց կոռուպցիայի ազդեցությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա։ Եռօրյա հագեցած վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները ծանոթացան կոռուպցիայի դասավանդման առանձնահատկություններին, ուսուցիչների վարքականոններին, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններին, քննարկեցին

ԺԶՀ աջակցությամբ գործարկվել է «Քաղաքապետը» խաղ-հարցաշարը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի օժանդակությամբ «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ստեղծել և գործարկել է «Քաղաքապետը» հարցաշարը։ «Քաղաքապետը» հարցաշար-գործիք է, որի միջոցով փորձ է արվում ուրվագծել առավել գերակա քաղաքային գաղափարախոսությունները՝ ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Գործիքը բաղկացած է 10 հարց-իրավիճակից, որոնց ընտրությունը հնարավորություն կտա դուրս բերել հարցաշարը լրացնողների՝ քաղաքային պլանավորման վերաբերյալ գաղափարական մոտեցումները։ Հարցաշար-գործիքը մշակված է հայտնի ուրբանիստներ Ռոբերտ Մոզեսի