Քաղհասարակության այլընտրանքային զեկույցը ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Զեկույցը պատրաստել և ներկայացրել են հետևյալ կազմակերպությունները․  Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ», Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Իրական աշխարհ, իրական մարդիկ»։ Զեկույցում կազմակերպություններն անդրադառնում են Հայաստանում

ԺԶՀ աջակցությամբ ներկայացվել է 2023 թ․ ամառային զորակոչի ժամանակ արձանագրված խնդիրները

2023 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, շարունակելով իր գործունեությունը զորակոչիկների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, դիտարկել է 2023 թ. ամառային զորակոչի իրականացման ընթացքը և արձանագրել է խնդիրներ, որոնք ներկայացրել են Կազմակերպություն դիմած զորակոչիկները, ինչպես նաև զինվորական հաշվառման ենթակա անձինք՝ 2023 թ․ փետրվարի 1-ից

ՀԿ-ների հորդորը Նախագահին․ Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քր․ պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։ Կազմակերպությունները հորդորել են Նախագահին դիմել

Առաջարկություններ. «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից հրապարակվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերը։   Նախագծերով ակնկալվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ դատավորների, դատախազների և քննիչների համար, ինչը, ըստ նախագծի հեղինակների, ապահովելու է այդ պաշտոնատար անձանց գործունեությունը պարբերաբար ուսումնասիրելու հնարավորություն՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու տեսանկյունից։ Ողջունում ենք և դրական ենք գնահատում բարեվարքության

Հատուկ զեկույց Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ

Հեղինակներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ   Նկարագրություն 2023 թվականի ապրիլի 18-ին ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հատուկ զեկույց են հրապարակել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։   Զեկույցը