Խաղաղություն և անվտանգություն

Խաղաղության և անվտանգության մեր նպատակն ունի երկու բաղադրիչ. այն ներառում է հակամարտությունների համատեքստում մարդու իրավունքների խախտումների դեմ պայքար և պրոակտիվ մասնակցություն հակամարտության վերափոխմանն ուղղված հասարակական ջանքերին:

Մենք հավաքագրում և ներկայացնում ենք փաստեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների մասին՝ հետամուտ լինելով պատասխանատվության այդ հանցագործությունների համար:

Միևնույն ժամանակ, մենք ձգտում ենք ստեղծել հարթակներ, որտեղ կարող են բաց քննարկվել տարբեր հեռանկարներ, մտքեր ու կարծիքներ՝ գտնելու կայուն լուծումներ արժանապատիվ խաղաղության համար: Մասնակցային գործընթացների միջոցով մենք նպաստում ենք հակամարտության դինամիկայի վերափոխմանը և ճանապարհ հարթում մարդու իրավունքների վրա հիմնված կայուն խաղաղության կառուցման ջանքերի համար: