Սոցիալական արդարություն
Մենք աջակցում ենք սոցիալական արդարությանը և հասարակության առավել մարգինալացված խմբերի համար կենսական նշանակության սոցիալական ծառայությունների՝ մասնավորապես հանրային առողջապահության և կրթության հավասար հասանելիությանը։ Ի լրումն ցավամոքիչ (պալիատիվ) խնամքի և հոգեկան առողջության ոլորտներում լայնածավալ նախաձեռնություններին ՝ մենք հանձնառու ենք առաջ մղել մարդու իրավունքների վրա հիմնված և առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության մոտեցումը, մասնավորապես առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում։
Մենք պայքարում ենք անհավասարության, նախապաշարմունքների ու խտրականության պրակտիկայի դեմ՝ բարձրացնելով մասնագիտական խմբերի՝ դասավանդողների և առողջապահության ոլորտի աշխատողների մասնագիտական պատրաստվածությունը և իրազեկվածությունը։ Այս ամենի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ սոցիալական արդարության հիմնախնդիրներն արդյունավետ կլուծվեն՝ երաշխավորելով հավասար հնարավորություններ, ներառականություն և մարդու իրավունքների սկզբունքների մասին իրազեկվածություն։