ԺԶՀ ծրագրերի ավագ ղեկավարը դասընթացը է վարել «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գործընկեր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը հաջողությամբ ամփոփեց «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում որպես դասընթացավար հանդես եկավ նաև Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթև Խաչատրյանը, ով մանկավարժներին ներկայացրեց կոռուպցիայի ազդեցությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա։
Եռօրյա հագեցած վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները ծանոթացան կոռուպցիայի դասավանդման առանձնահատկություններին, ուսուցիչների վարքականոններին, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններին, քննարկեցին կոռուպցիայի ազդեցությունը մարդու իրավունքների, տնտեսության, ազգային անվտանգության, ժողովրդավարության և ընտրությունների վրա։
Մասնակից ուսուցիչները նոր ուսումնական տարին կմեկնարկեն հակակոռուպցիոն գիտելիքներով՝ այդպիսով բազմապատկելով ԹԻՀԿ ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում։
Հակակոռուպցիոն կրթությունը ԹԻՀԿ-ի առաքելությունն է։ Իր քսանամյա գործունեության ընթացքում ԹԻՀԿ-ը դարձել է արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հսկողություն իրականացնող առաջատար հասարակական կազմակերպություն Հայաստանում: