Գրքի փառատոն կրթամշակութային ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,500,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագիրը կնպաստի գրականության և մշակույթի հասանելիությանը տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, աջակցելով «Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի» շրջանակում իրականացվող միջոցառումներին, այդ թվում՝ բրայլյան ընթերցումներին, ժեստերի լեզվով ներկայացմանը և հանրային իրազեկման միջոցառումներին՝ շեշտելով գրականությունը բոլորի համար հասանելի դարձնելու կարևորությունը։  

Հետաքննող լրագրողներ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,391,200 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է փաստահեն տեսանյութերի միջոցով լուսաբանել Հայաստանում լրագրողական գործունեությանը և հանրային այլ հարցերին առնչվող դատական գործերը՝ խթանելով խոսքի ազատությունը և հանրային հաշվետվողականությունը։  

«Արտ-Իմաժ» մշակութային, ՀԿ

Դրամաշնորհի չափը 2,519,040 ՀՀ դրամ Նպատակը: Նախաձեռնության նապատակն է աջակցել «Արտ Իմաժ» մշակութային ՀԿ-ին՝ Գյումրիում բեմադրելու «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը՝ որպես «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի սոցիալական ներառման ուղղության մաս։ Ներկայացումը մշակույթի և բեմարվեստի միջոցով անդրադառնում է Ալցհայմերի հիվանդությանը, հիշողության կորստին, ինչպես նաև տարեցների արժանապատվությանն ու բարեկեցությանը։  

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 6,474,750 ՀՀ դրամ Նպատակը: Նախաձեռնության նպատակն է աջակցել հայաստանյան լրատվամիջոցներին՝ ստեղծելու փաստահեն և որակյալ բովանդակություն։ Ծրագրի շրջանակում երկու անկախ լրատվամիջոց կստանա ենթադրամաշնորհ՝ հանրային կարևոր հարցերը բարձրաձայնող փաստահեն և որակյալ նյութեր պատրաստելու համար։  

Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,680,000 ՀՀ դրամ Նպատակը:Նախագիծը նպատակ ունի պատրաստել և հրապարակել վերլուծական նյութեր, հետազոտությունների արդյունքներ և քաղաքականության առաջարկություններ Հայաստանում կոգնիտիվ անվտանգության և դիմադրողականության վերաբերյալ՝ պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի համար։  

Կանանց տեղեկատվական-վելուծական ցանց, ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,720,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել և հրապարակել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ ռեսուրսների, վերլուծական նյութերի և պաշտպանությանն առնչվող փաստաթղթերի թվային հարթակ։  

«Դիգնիթի» մարդասիրական ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,677,456 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է իրականացնել մոնիթորինգային այցելություններ Հայաստանի քրեակատարողական հաստատություններ և պատրաստել ու հրապարակել մոնիթորինգային զեկույցներ, վերլուծական նյութեր և կալանքի պայմաններին, առողջապահական ծառայություններին և կալանավորների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ջատագովության նյութեր։  

Տեխնիկական առաջադրանք «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում

Հայաստանում ընտրողների ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ուղղված գեղարվեստական և նորարարական նախաձեռնությունների բաց մրցույթ Վերջնաժամկետ: 2026 թ․ փետրվարի 19՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։   Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) մասին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) անկախ, ոչ առևտրային հիմնադրամ է, որի  առաքելությունն է նպաստել Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը։ Բաց հասարակության արժեքներին և սկզբունքներին հավատարիմ՝ ԺԶՀ-ն աջակցում է ժողովրդավարության կողմնակիցներին և զարգացնում է

Հայտարարություն ոստիկանական բռնությունների և արդյունավետ քննության բացակայության վերաբերյալ

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որում երևում են ենթադրաբար Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման և վատ վերաբերմունքի կադրեր՝ բռնության և հայհոյանքների կիրառմամբ նրանից տեղեկություններ ստանալու նպատակով։ Նույն օրը ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից հայտարարություն տարածվեց առ այն, որ «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները

ԺԶՀ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ստեղծված ուղեցույցներն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարաններ

Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ջանքերով «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ստեղծված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղեցույց» և «Կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղեցույց» վերտառությամբ ուղեցույցները արդեն ուղարկվել են Հակակոռուպցիոն երեք ատյանների դատարաններ: Ուղեցույցները վերաբերում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքում կիրառվող իրավական կարգավորումներին, ապացուցման առանձնահատկություններին և