Գրքի փառատոն կրթամշակութային ՀԿ

Դրամաշնորհի չափը 1,500,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագիրը կնպաստի գրականության և մշակույթի հասանելիությանը տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, աջակցելով «Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի» շրջանակում իրականացվող միջոցառումներին, այդ թվում՝ բրայլյան ընթերցումներին, ժեստերի լեզվով ներկայացմանը և հանրային իրազեկման միջոցառումներին՝ շեշտելով գրականությունը բոլորի համար հասանելի դարձնելու կարևորությունը։  

Հետաքննող լրագրողներ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,391,200 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է փաստահեն տեսանյութերի միջոցով լուսաբանել Հայաստանում լրագրողական գործունեությանը և հանրային այլ հարցերին առնչվող դատական գործերը՝ խթանելով խոսքի ազատությունը և հանրային հաշվետվողականությունը։  

«Արտ-Իմաժ» մշակութային, ՀԿ

Դրամաշնորհի չափը 2,519,040 ՀՀ դրամ Նպատակը: Նախաձեռնության նապատակն է աջակցել «Արտ Իմաժ» մշակութային ՀԿ-ին՝ Գյումրիում բեմադրելու «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը՝ որպես «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի սոցիալական ներառման ուղղության մաս։ Ներկայացումը մշակույթի և բեմարվեստի միջոցով անդրադառնում է Ալցհայմերի հիվանդությանը, հիշողության կորստին, ինչպես նաև տարեցների արժանապատվությանն ու բարեկեցությանը։  

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 6,474,750 ՀՀ դրամ Նպատակը: Նախաձեռնության նպատակն է աջակցել հայաստանյան լրատվամիջոցներին՝ ստեղծելու փաստահեն և որակյալ բովանդակություն։ Ծրագրի շրջանակում երկու անկախ լրատվամիջոց կստանա ենթադրամաշնորհ՝ հանրային կարևոր հարցերը բարձրաձայնող փաստահեն և որակյալ նյութեր պատրաստելու համար։  

Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,680,000 ՀՀ դրամ Նպատակը:Նախագիծը նպատակ ունի պատրաստել և հրապարակել վերլուծական նյութեր, հետազոտությունների արդյունքներ և քաղաքականության առաջարկություններ Հայաստանում կոգնիտիվ անվտանգության և դիմադրողականության վերաբերյալ՝ պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի համար։  

Կանանց տեղեկատվական-վելուծական ցանց, ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,720,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել և հրապարակել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ ռեսուրսների, վերլուծական նյութերի և պաշտպանությանն առնչվող փաստաթղթերի թվային հարթակ։  

«Դիգնիթի» մարդասիրական ՀԿ

Դրամաշնորհի չափը 3,677,456 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է իրականացնել մոնիթորինգային այցելություններ Հայաստանի քրեակատարողական հաստատություններ և պատրաստել ու հրապարակել մոնիթորինգային զեկույցներ, վերլուծական նյութեր և կալանքի պայմաններին, առողջապահական ծառայություններին և կալանավորների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ջատագովության նյութեր։  

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» սոցիալական և մշակութային ՀԿ

Դրամաշնորհի չափը 17,680,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է Հայաստանում ձևավորել հանրամատչելի, տեղայնացված և ոչ խարանող հետազոտահեն հարթակ, որը կնպաստի հոգեկան առողջության թեմայի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացմանը, խարանի նվազեցմանը և հոգեսոցիալական բարեկեցության մշակույթի զարգացմանը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական

«։Բուն» գիտամշակութային հիմնադրամ

Դրամաշնորհի չափը 17,680,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը և խթանելով հոգեկան առողջության մարդակենտրոն, իրավունքահեն ընկալումը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի

Հայաստանի միջազգային իրավունքի միություն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 4,833,610 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի շրջանակում Հայաստանի միջազգային իրավունքի միությունը կկազմակերպի Միջազգային իրավունքի ակադեմիա 2026-ը՝ եռօրյա ինտենսիվ, գործնական ուսուցողական ծրագիր՝ 18 մասնակիցների և փորձագետների ներգրավմամբ։ Ծրագրի շրջանակներում կկազմվեն նաև ուսումնական նյութեր, պրակտիկ սցենարներ և սիմուլյացիոն վարժություններ, որոնք հասանելի կլինեն մասնակիցներին հետագա կիրառման համար։