«Հաղորդակցության լաբորատորիաներ» ծրագրի մեկնարկային միջոցառումը Երևանում
Նոյեմբերի 9-ին և 10-ին Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը կազմակերպել էր «Հաղորդակցության լաբորատորիաներ» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որը մաս է կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանը նվիրված նախաձեռնության:
Միջոցառման նպատակն էր օգնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին համատեղ աշխատել հաղորդակցական արշավներ մշակելու ուղղությամբ: Ընտրվել են քաղաքացիական հասարակության 12 կազմակերպություններ Ալավերդիից, Դիլիջանից, Վանաձորից, Ճամբարակից և Երևանից՝ մասնակցելու Հաղորդակցության լաբորատորիաներին իրենց արշավների գաղափարներով:
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, իրացնելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հզորացնելու և համախմբելու իր բացառիկ դերը, հանդես է եկել որպես Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամի գործընկեր «Հաղորդակցության լաբորատորիաներ» ծրագրի մեկնարկային միջոցառման կազմակերպման գործում։
Երկօրյա միջոցառման ընթացքում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հնարավորություն ունեցավ նաև ներկայացնելու 7 հանրային արշավներ, որոնք անցկացվում են Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միասնական հաղորդակցության հարթակի շրջանակում, որը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն իրականցնում է CommsHub-ի հետ համատեղ։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը արժեւորում է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամի հետ համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:
Լուսանկարը՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամի