«ԱԼՏ» Հեռուստախմբագրություն, ՍՊԸ

Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ

Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել «ԱԼՏ» հեռուստաընկերությանը (ՀԸ) որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Արմավիրի մարզի կարևոր խնդիրները լուսաբանելու համար։ Մասնավորապես, «ԱԼՏ» ՀԸ-ը մի շարք վերլուծական մւլտիմեդիա պատմություններ կպատրաստի և կհեռարձակի՝ օգտագործելով տարբեր առցանց գործիքներ: Զեկույցները լույս կսփռեն մի շարք քիչ լուսաբանվող խնդիրների վրա, ինչպիսիք են ջրային ռեսուրսների ոչ պատշաճ օգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սոցիալական խնդիրները և այլն:
Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բի-Բի-Սի-Մեդիա էքշըն-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հետք» Հետաքննող լրագրողների և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից: