Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, ՀԿ
Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին՝ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Շիրակի մարզի կանանց հիմնախնդիրները լուսաբանելու համար: «Ասպարեզ» ակումբը կպատրաստի և կհեռարձակի տեսահարցազրույցների շարք, ինչպես նաև կհրապարակի հոդվածներ՝ անդրադառնալով հեռավոր համայնքների կանանց խնդիրներին, ինչպիսիք են՝ աղքատությունը, ընտանեկան բռնությունը, կրթության հասանելիությունը և տնտեսական ու քաղաքական գործունեությունը՝ հատուկ ուշադրության արժանացնելով անձնական պատմությունները:
Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բի-Բի-Սի-Մեդիա էքշըն-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հետք» Հետաքննող լրագրողների և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից: